Ըստ գիտնականների հաշվարկների` մեր տեսակը գոյություն ունի ավելի քան 150000 տարի, այնինչ մեզ ծանոթ արդյունաբերական աշխարհը ստեղծվել է ընդամենը 300 տարի առաջ։ Մենք կասկած անգամ չունենք, որ մարդկության պատմության իրական առաջընթացը սերտ կապ ունի վերջին երեք դարերի հետ․ այդ ժամանակահատվածում են եղել էական գիտա-տեխնոլոգիական ձեռքբերումները էլեկտրականության ու քիմիայի ոլորտներում, գիտությունը մեծ թռիչք է կատարել շրջակա միջավայրի մասին գիտելիքներով, բացի այդ՝ մենք մուտք գործեցինք
բարձրակարգ տեխնոլոգիաների ու վիրտուալ իրականության դարաշրջան, իսկ այս ամենը, ի վերջո, ավելի շատ կփոխեն մեր պատկերացումը իրականության, մարդու և բանականության բնույթի մասին (սա արդեն տեղի է ունենում, սրա մասին ավելի մանրամասն կարող եք գտնել Տատյանա Չերնիգովսկայայի՝ ուղեղի մասին դասախոսությունում)։ Այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար պարզ է թվում արևմտաեվրոպական մշակույթի գերազանցությունը մնացած բոլորի նկատմամբ, իսկ մյուս մշակույթների միաձուլումը՝ անտարակույս օգուտ։ Սակայն արդյո՞ք դա իրականում այդպես է։