Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 6, 2019

Չառլզ Բուկովսկի. Մենակ՝ բոլորի հետ

Մարմինը ծածկում է ոսկորները
և նրանք դնում են միտք այդտեղ
և երբեմն էլ հոգի,
և Կանայք ծաղկամանները
պատերին են տալիս
և տղամարդիկ խմում են
բավականին շատ
և ոչ ոք չի գտնում
այդ միակին,
բայց շարունակում է փնտրել,
մագլցել մահճակալից մահճակալ:
Thursday, November 28, 2019

Չարլզ Բուկովսկի Ինչպե՞ս է սիրտդ

Կարդում ե նք ամերիկյան գրականություն

Իմ ամենավատ ժամանակներում՝
այգու նստարաններին,
բանտերում
կամ անբարոյականների հետ ապրելիս,
ես միշտ զգացել եմ
ինչ-որ բավականություն,
որը չէի համարի ուրախություն,
ավելի շատ ներքին հավասարակշռություն,