Տե՛ր, ես խնդրում եմ մի այգի մի հանգիստ անկյունում,
Որտեղ առու կա, ու կա առատ ջուր,
Խոնարհ փոքրիկ տուն՝ ծածկված կապույտ զանգերով,
Ու մի կին ու տղա, որ կլինեն քեզ պես։
Կցանկանայի ապրել երկար տարիներ, առանց ատելության,
Ու վարվել այնպես , ինչպես գետերը․ խոնավացնել երկիրը
Իմ բանաստեղծություններով ու արարքներով՝ թարմ ու մաքուր:
Տե՛ր , տուր ինձ ճանապարհ ծառերով և թռչուններով: