Տե՛ր, ես խնդրում եմ մի այգի մի հանգիստ անկյունում,
Որտեղ առու կա, ու կա առատ ջուր,
Խոնարհ փոքրիկ տուն՝ ծածկված կապույտ զանգերով,
Ու մի կին ու տղա, որ կլինեն քեզ պես։
Կցանկանայի ապրել երկար տարիներ, առանց ատելության,
Ու վարվել այնպես , ինչպես գետերը․ խոնավացնել երկիրը
Իմ բանաստեղծություններով ու արարքներով՝ թարմ ու մաքուր:
Ուզում եմ, որ երբեք չտանես մորս,
Որովհետև կցանկանայի երեխայի պես խնամել նրան,
Քնեցնել նրան իմ համբույրներով,
Երբ նա ծերանա ու պետք լինի արև։
Ուզում եմ լավ քնել, մի քանի գրքեր,
Մի քնքուշ շուն, որը կցատկի ոտքերիս վրա,
Այծերի մի հորան, ամեն ինչ վայրի,
Ապրել իմ ձեռքով մշակված հողի վրա։
Դուրս գալ գյուղ և ծաղկել այնտեղ.
Նստել երեկոյան գեղջուկ քիվերի տակ,
Շնչել թարմ և բուրավետ լեռնային օդ,
Ու խոսել իմ փոքրիկի հետ համեստ բաներից։
Գիշերը նրան մի պարզ պատմություն պատմել,
Սովորեցնել ծիծաղել ջրի ծիծաղով,
Ու քնել՝ մտածելով, որ երեկոյան կկարողանա
Պահպանել խոտից ներծծված այդ թարմությունը։
Իսկ հետո՝ հաջորդ օրը, վեր կենալ լուսադեմին՝
Հիանալով կյանքով, լողալ ձորում,
Կթել իմ այծերին՝ այգու երանության մեջ,
Եվ աշխարհի բանաստեղծություններին մի տող ավելացնել։Թարգմանությունը՝ Արաքս Քալիճյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment