Ես գրող եմ։ Միաժամանակ նաև քահանա եմ, ինչպես բոլոր իրական գրողները:
Գրողները, ինչպես փղերը, ունեն երկար չար հիշողություն: Կան բաներ, որոնք ես շատ կցանկանայի մոռանալ:
Երբ ես աշխատում եմ, ինձ հարկավոր է գրամեքենա և մկրատ:
Արվեստի հիմնական խնդիրը ստիպելն է մարդկանց հասկանալ, որ իրենք ինչ-որ բան գիտեն, բայց դեռ գաղափար չունեն այդ մասին:
Պարանոիկը նա է, ով մի փոքր տիրապետում է իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, և հոգեկան հիվանդկ՝ ով պարզապես ամբողջովին հասկացել է ամեն ինչ:
Ինչ է սերը: Աշխարհի ամենաբնական ցավազրկողը:
Սերը այն կպչուն մեղեդին է, որը ես այդպես էլ չսովորեցի երգել, և վախենամ՝ այլևս չեմ սովորի:
Մարդը, որ չի վախենում ապրել մեր ժամանակում, պարզապես երևակայության պակասով է հիվանդ:
Երբ դադարում ես աճել, սկսում ես մահանալ:
Իսկական ընկերը մեկն է, ով քո մահից հետո հոգ կտանի քո կատվի մասին։
Թարգմանությունը՝ Շուշան Պետրոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment