Ջեք Քերուակ |
հերոինի կամ մորֆինի ազդեցության հաճույքը,
իմ ուղեղի լիցքաթափվող գեղձը
լավ ուրախ հեղուկը (սուրբ հեղուկը)
ես պահում եմ մարմնիս բոլոր մասերը և ընկնում եմ
ներքև` դեպի մտքերի անդունդը
իմ բոլոր հիվանդությունները մաքրվում են
ոչ բոլորը
նույնիսկ «ես հույս ունեմ»֊ի մի ծվենը կամ
Լունի փուչիկի[1] միջի մնացածը, բայց մտքերը
դատարկ, պարզ, անիմաստ։ Երբ միտքը
գալիս է սկզբնաղբյուրի հեռվից դրա
պատկերով, դու դա խափանում ես
փչացնում ես, կեղծում ես, և
այն մարում է, և միտքը երբեք չի գալիս
և ուրախությամբ դու առաջին անգամ գիտակցում ես
«մտածելը ուղղակի նման է չմտածելու
Ուրեմն ես կարիք չունեմ մտածելու
____այլևս
________երբեք»
0 մեկնաբանություն:
Post a Comment