1.Նոր Սփոթ անունով ռոբոտը առաջին անգամ ցուցադրվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն Դայնըմիքս կազմակերպության կողմից: Ռոբոտների՝ Գուգլին պատկանող այս ընկերությունը Youtube-ում ներկայացրել է Սփոթի մասին տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է այն շարժվում հատկապես քարքարոտ վայրերում և օֆիսային տարածքներում:
Այս չորքոտանի ռոբոտի մասին պատմող համացանցում վերջերս հայտնված տեսանյութում ներկայացվում է նաև, թե ինչպես կարող է ռոբոտը քայլել տարբեր բացօթյա և փակ տարածքներում, բարձրանալ աստիճաններով և վազել: Այն ունի հատուկ սենսորային համակարգ, որի միջոցով կառավարվում և շարժվում է:
2.Շատ ճանապարհորդներ իրենց արշավանքների ժամանակ անում են մեկ կամ երկու սելֆի նկարներ, սակայն այս ճանապարհորդը մի ամբողջ ֆիլմ է ստեղծել իր սելֆիներով: Էնդի Դեյվիդհեյզին ամբողջ ԱՄՆ-ն հատող 2600 մետրանոց ճանապարհը անցնելու ժամանակ ամեն մեկ մետրի վրա սելֆի է արել: Էնդին պատրաստել է այս տեսանյութը Մեքսիկայից դեպի Կանադայի սահմանը անցնելու հինգամսյա իր էքսկուրսիայի ընթացքում: Այդ ճանապարհի պաշտոնական անվանումն է Pacific Crest Trail: Էնդին այդ հոգնեցուցիչ ճանապարհորդությունը անցկացրել է Կալիֆորնիայի, Օրեգոնի և Վաշինգտոնի լեռներում: Ճամփորդության ընթացքում Էնդին կորցրել է 23 կգ քաշ: Նա դադարեցրել է իր արշավանքը ավարտից 418 կմ առաջ ձնաբքի պատճառով: Այժմ նա ֆիլմ է պատրաստում իր սելֆիներով:
3.Լոնդոնում հայտնվել են ոչխարների արձանիկներ՝ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում բուժվող հազարավոր երեխաներին օգնելու համար: Արձանիկները տեղադրվել են Լոնդոնի ողջ կենտրոնական հատվածում: Ի զարմանս երթևեկողների և զբոսաշրջիկների՝ երկու տոննա բեռ տեղափոխող տրակտորի միջոցով արձանիկները տեղադրվել են Tower Bridge-ի վրա: Հսկա ոչխարների արձանիկները կմնան Լոնդոնի տարածքում տասներկու շաբաթ, նախքան աճուրդի հանելը Ուոլաս և Գրոմիթ մանկական բարեգործական հիմնադրամին օգնելու համար: Արձանները, որոնք նախագծվել են հայտնի արվեստագետների կողմից, ինչպիսիք են Դեյվիդ Գենդին, Զանդրա Ռոդսը և Քեթ Կիդստոնը, աճուրդի կհանվեն տարեվերջին:
4.Մի անհավանական տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են հարավային Իսրայելում հազարավոր սարյակների երամներ համատեղ թռչում ու կազմում գեղեցիկ, սև ամպեր: Այս տեսարանին կարող եք ականատես լինել, երբ նրանք սինխրոն թռիչք են կատարում՝ ստեղծելով, ինչպես մեզ է թվում, մի սև ամպ, որը պատահականորեն փոխում է իր շարժման ուղղությունն ու ձևը:
Փորձագետները նշում են, որ սինխրոն շարժումը թռչուններին օգնում է գտնել սնունդ և պաշտպանվել իրենցից մեծ թռչունների որսի դեմ: Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում այս տիպի մեծ սարյակների երամները սկսում են վերադառնալ Իսրայել: Այսօր նրանք բնակվում են Իսրայելում:
5.Այժմ սա կարող է լինել ձեր այսօրվա տեսած ամենահավես տեսանյութը: Սա խոշոր եղջերավոր անասուններին արածացնելու մի նոր տարբերակ է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի ֆերմեր որոշել է ստեղծել կովերի արվեստ: Այո, այո: Կանզաս նահանգի մի ֆերմեր՝ Դերեք Քլինգենբերգը, օգտագործելով իր անասուններին, արոտավայրը, այնտեղ աշխատող բեռնատար մեքենան և մեղուների մի պարսի բզզոցը՝ ստեղծել է մի հսկայական ժպտացող պատկեր: Սա պարզապես ապշեցուցիչ է:
Եթե դա բավարար չէր ձեզ ժպիտ պարգևելու համար, նշենք, որ Դերեքը հայտնի է նաև իր անասուններին արածացնելու մի այլ ձևով՝ օգտագործելով իր տրոմբոն երաժշտական գործիքը:
-Մենք ուրախ անասուններ ունենք Կանզասում:)
Նելլի Հարությունյան
0 մեկնաբանություն:
Post a Comment