Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 14, 2015

Լատինաամերիկյան գրականության բումը. Բռնապետն ու կախարդական ռեալիզմը

1960-70-ականներին Լատինական Ամերիկան դարձել էր ռազմական խունտաների բնօրրան: Բռնատիրությանն ի պատասխան՝ Լատինական Ամերիկան այդ տարիներին գրական բում ապրեց: Առաջին անգամ լատինաամերիկացի հեղինակները դուրս եկան մայրցամաքի սահմաններից, գրեցին համամարդկային խնդիրների մասին, տպագրվեցին Եվրոպայում ու ճանաչվեցին ամբողջ աշխարհում: Այդուհետև Լատինական Ամերիկայի գրականությունը բաժանվեց նախաբումային և հետբումային շրջանի: Բումի դարաշրջանի գրողները ստեղծեցին նոր ժանր` «կախարդական ռեալիզմը»: Այն յուրահատուկ գրականություն էր`իրականության ու առասպելականության սինթեզով:
Գաբրիել Գարսիա Մարկես. «Նահապետի աշունը» (Կոլումբիա)
gabriel-garcia-marquezԲռնապետին ամեն բան կարելի է, բայց նա ամենածանր բեռն է կրում` իր կյանքը, իր իշխանությունը, իր հեղինակությունն ամեն վայրկյան կորցնելու կենդանական վախը: Մարկեսը կերտել է լատինաամերիկյան երկրների հավաքական պրեզիդենտին: Նահապետը տասնյակ դիկտատորների մարմնավորումն է, որը «լողում է ամենազորության անմաքրություններում, արյան ու արցունքի ծովում»: