Զենքը ԱՄՆ-ում
Ավելի քան 8100 մարդ է մահացել զենքի բռնությունից այս տարվա սկզբի 5 ամիսների ընթացքում, ինչը վերջին երկու տասնամյակներում ամենաաղետալի ռեկորդն է։ Տվյալները հուշում են, որ օրական գրեթե 54 ամերիկացի սպանվում է, ինչը 14-ով շատ է
նախորդ 6 տարվա նույն ժամանակահատվածի միջին թվից։ Միևնույն ժամանակ, կրակոցների թիվը, որոնք սպանել կամ վիրավորել են ինչ-որ մեկին հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում, գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, քանի որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում 120 ամերիկացի է մահացել կրակոցներից։ Ըստ փորձագետների՝ մի քանի գործոններ ավելացրել են զենքի գործադրմամբ բռնության աճը, այդ թվում՝ հնուց եկած անհավասարությունը, զենքի սեփականության ավելացումը և ոստիկանության լարված հարաբերությունները համայնքների հետ։ Ամերիկյան հասարակության մեջ ռասայական անհավասարության հետևում անհավասարություններն են տնտեսության, առողջապահության և սոցիալական ապահովության մեջ:Ամազոնը Բրազիլիայում է։ Դա աշխարհի ամենամեծ անտառն է։ Միլիոնավոր առանձնահատուկ կենդանիներ և բույսեր կան այդ անտառում։ Այն բնիկ մարդկանց տունն է։ Բնիկ մարդիկ ապրում են այնտեղ և հասկանում են բնությունը։ Նրանք պաշտպանում են այն։ Նրանք հարյուրավոր տարիներ ի վեր ապրում են Ամազոնում։ Ոսկի և այլ հատուկ քարեր կան Ամազոնի ընդերքում։ Մարդիկ քարեր են վերցնում գետնից։ Ամազոնում արդյունահանումը անօրինական է։ Այնտեղ շատ անօրինական հանքեր կան։ Մարդիկ ոչնչացնում են անտառը և գետերը՝ հանքեր կառուցելու համար։ Նրանք հիվանդություն են պատճառում բնիկ ժողովրդին։ Բրազիլիայի նախագահը օրենքը փոխելու է։ Օրինական է դառնալու Ամազոնում արդյունահանումը։ Այժմ ոսկու շուրջ 30%-ը անօրինական հանքերից է։Թարգմանությունը՝ Լեւոն Ղալամքարյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment