Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, October 31, 2021

10 հետաքրքիր փաստ տիեզերքի մասին



  1.  Տիեզերքում ամբողջությամբ լռություն է 
    Տիեզերքը չունի մթնոլորտ, ինչը նշանակում է, որ ձայնը չունի ինչ-որ միջոց ճանապարհորդելու, որպեսզի լսելի լինի։ 

  2. Մեր Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակում 450 C է 
    Վեներան մեր Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակն է, և մակերևույթի միջին ջերմաստիճանը մոտավորապես 450 աստիճան է։ Գիտեի՞ք, որ Վեներան Արևին ամենամոտիկ գտնվող մոլորակը չէ։ Մերկուրին է ամենամոտիկը։ Դուք երևի մտածում էիք, որ ամենատաքը պետք է լինի Մերկուրին, բայց այն չունի մթնոլորտ (մթնոլորտը կարգավորում է ջերմաստիճանը)։ 

  3. ՆԱՍԱ-ի ամբողջական տիեզերական հագուստը արժե 12 մլն․ դոլար
    Այդ հագուստի գնի 70%-ը կազմում են նրա մեջքի վրա գտնվող սարքը և կառավարման մոդուլը։ Այն հագուստը, որը ՆԱՍԱ-ն օգտագործում է հիմա, ստեղծվել է 1974 թվականին։ Եթե այն գտնահատվեր ներկայիս համակարգով, կարժենար 150 մլն․ դոլար։

  4. Արևը կազմում է մեր Արեգակնային համակարգի զանգվածի 98.86%-ը
    Արևը կազմում է մեր Արեգակնային համակարգի զանգվածի 98.86%-ը, որը 330,000 անգամ մեծ է Երկիր մոլորակի զանգվածից։ Արևը հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից։

  5. 1 մլն․ Երկիր մոլորակներ կարող են տեղավորվել Արևի մեջ
    Արևի մեջ կարող է տեղավորվել մոտավորապես 1.3 մլն Երկիր մոլորակ։ 

  6. Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան աստղեր Ծիր Կաթինում։
    Մեր գալակտիկայում կա 100-400 մլրդ․ աստղ, մինչդեռ Երկիր մոլորակի վրա կա 3 տրիլիոն ծառ։
     
  7. Մարս մոլորակի վրա մայրամուտը կապույտ գույնի է։ 
    Ըստ ՆԱՍԱ-ի՝ Մարս մոլորակից դիտելիս մայրամուտը կապույտ գույնի է երևում։

  8. Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազի հատիկներ Երկիր մոլորակում։ 
    Տիեզերքը շատ մեծ է, և շատ դժվար է հաշվել, թե քանի աստղ կա տիեզերքում, բայց գիտնականները ասում են, որ տիեզերքում կա 1,000,000,000,000,000,000,000,000 աստղ։ Իհարկե անհնար է հաշվել, թե քանի ավազի հատիկ կա Երկիր մոլորակում, բայց Հավայիի համալասարանի հետազոտողներն ասում են, որ ավազի հատիկների թիվը կազմում է մոտավորապես 7,000,000,000,000,000,000։ 

  9. Վեներա մոլորակի վրա մեկ օրը ավելի երկար է տևում, քան մեկ տարին
    Վեներա մոլորակը շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջ, դրա համար այնտեղ մեկ օրը տևում է 243 Երկիր մոլորակի օր։ Արևի շուրջ այս մոլորակը պտտվում է 225 Երկիր մոլորակի օրում։ Հետևաբար մեկ տարին 18 օրով ավելի կարճ է տևում, քան մեկ օրը։ 

  10. Գոյություն ունի մոլորակ, որը կազմված է ադամանդներից։
    Գոյություն ունի մի մոլորակ, որը կազմված է ադամանդներից և 2 անգամ մեծ է Երկիր մոլորակից։ Այդ մոլորակին կոչում են 55 Cancri e: 55 Cancri e պատված է ադամանդներով և գրաֆիտով։

Աղբյուր

Թարգմանությունը՝ Վիգեն Հովակիմյանի 

0 մեկնաբանություն:

Post a Comment