Յաննի
Ձայնը և երաժշտությունը միշտ կապված են եղել մարդկանց հետ, ուստի և հույզերի հետ: Մեր նախնիները օգտագործում էին հնչյուններն ու երաժշտությունը որպես գոյատևման և հաղորդակցության գործիք: Նրանք ստեղծեցին միություններ, որոնք թույլ են տալիս կանխատեսել վտանգավոր իրավիճակները, և որոնց հետ նրանք զարգացրին սոցիալական հմտություններ ՝ շփվելով ընդհանուր լեզվով: Փաստորեն, ինչպես Դարվինը բացատրում է «Տեսակների ծագումը» աշխատությունում, երաժշտական հնչյունները գուցե եղել են լեզվի զարգացման հիմքերից, և պարզ է, որ հռետորության ռիթմը և կադենսը ունեն երաժշտական առանձնահատկություններ:
Երաժշտության հետ մեր հարաբերությունները հասնում են այնպիսի աստիճանի, որ այն ունակ է փոխելու մեր հուզական վիճակը: Մեր ուղեղը էվոլյուցիայի է ենթարկվել և ամբողջ ընթացքում այն ներառել է հնչյունները՝ որպես հիմնարար մաս, որի միջոցով պետք է զգացմունքների հետ միասին նախշեր ստեղծել և այդպիսով վերծանել մեր միջավայրը:
Զացմունքները պատասխանատու են նրա համար, թե մենք ինչպես կընկալենք հնչյունները: Առանց գիտակցելու մենք մեր լսված հնչյունները, որքան էլ որ դրանք մեղմ լինեն, կապում ենք հույզերի հետ: Ձայնա-հույզերի այս զուգորդումը մեզ թույլ է տալիս հասկանալու, թե ինչ իրավիճակում ենք գտնվում `թույլ տալով մեզ նաև արձագանքել ըստ ենթատեքստի: Օրինակ ՝ մենք ենթադրում ենք, որ մարդը ուրախ է կամ տխուր միայն նրա ձայնի հնչողությունից: Այսինքն ՝ մենք տխրությունը կապում ենք ավելի ցածր ձայնի և ձայնագրության հետ, քան նորմալը, և հակառակը ՝ ուրախության հետ: Նույնն է երաժշտության պարագայում:
Նյարդաբանական գիտությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երաժշտությունը հնարավորություն ունի փոխելու տրամադրությունը` ակտիվացնելով ուղեղի յուրաքանչյուր հուզական կառուցվածք: Իրականացվել են փորձեր, որոնց ընթացքում ուղեղի գործնականում ցանկացած հուզական կառուցվածքում գործունեությունը մոդուլավորվել է երաժշտությունից խթանված հույզերի շնորհիվ: Երաժշտությունն ընդունակ է արթնացնելու մեր հուզական տիեզերքի, ստեղծագործական ուղեղի կառուցվածքների կորիզը:
Երաժշտություն լսելը ակտիվացնում է ուղեղի այն տարածքները, որոնք պատասխանատու են իմիտացիայի և կարեկցանքի համար: Դրանք այն մասերն են, որտեղ տեղակայված են հայելային նեյրոնները։ Սրանք գործում են ուրիշների գործողություններն ու մտադրությունները արտացոլեու համար, ասես դրանք իրենցը լինեն: Այս կերպ մենք կարող ենք զգալ ուրիշների ցավը, նրանց ուրախությունը, տխրությունը… Թերևս այս է պատճառը, որ երաժշտությունն ունակ է փոխելու մեր հույզերը և ստեղծելու սոցիալական կապեր:
Թարգմանությունը՝ Շուշան Պետրոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment