Այդտեղ կա այն, ինչ կար․ Սաքսոնյան համառ սուրը և նրա երկաթե չափածոն, Լաերտի որդու աքսորի ծովերն ու կղզիները, պարսկական ոսկե լուսինը և փիլիսոփայության ու պատմության անծայրածիր այգիները, շիրիմի հիշատակի ոսկին, իսկ ստվերում՝ հասմիկի բույրը։ Եվ սրանցից ոչ մեկը կարևոր չէ։ Հրաժարական տված Տաղի գործածումը չի փրկում քեզ, ոչ էլ կփրկի ջրեղենը երազի, ոչ էլ աստղը, որ բոցավառված գիշերային երկնքում մոռանում է լուսաբացը։ Միայնակ մի կին է քեզ մտահոգողը նման մնացածին, բայց յուրովի։
Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի
Խորհրդատու՝ Ռուզան Սարգսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment