- 1. Առաջինը, որ պետք է գաղտնի պահել, առաջիկա ծրագրերն են: Անհրաժեշտ է լռել, մինչև այդ ծրագրի իրագործումը: Յուրաքանչյուր ծրագիր իր մեջ ունի որոշակի թերություններ, խոցելի կետեր, որոնց հեշտ է հարվածել և կործանել ամեն ինչ:
- 2. Երկրորդ կարևոր բանը, որ պետք է ուրիշների ականջներից հեռու պահել, բարեգործություններն են: Բարի գործերը շատ հազվադեպ են անշահաշնդիր լինում այս օրերին, այդ իսկ պատճառով դրա առկայությունը պետք է պահպանել աչքի լույսի պես: Երբեք մի գովեք ինքներդ ձեզ, մի հպարտացեք, քանի որ հպարտությունը կխլի բարի գործի բոլոր պտուղները:
- 3. Երրորդը, ինչի մասին իմաստունները խորհուրդ չեն տալիս ծավալվել, ձեր ասկետականությունն է։ Աջ ու ձախ մի պատմեք սննդի, քնի, սեքսուալ հարաբերությունների և այլնի ձեր սահմանափակումների մասին: Ֆիզիկական ասկետիզմը օգուտ է բերում միայն եթե համադրվում է նաև զգացմունքային բաղադրիչի հետ։
- 4. Չորրորդ բանը, որի մասին հիտի լռեք, ձեր հորոսությունն է, արիությունը: Ոմանք փորձություններ ստանում են դրսից, ոմանք՝ ներսից։ Դրսից եկած փորձությունները երևում են, և դրանց համար մարդիկ պարգև են ստանում, բայց ներքին փորձության հաղթահարումը ոչ ոք չի նկատում, և դրա համար պարգև էլ ոչ ոք չի տալիս։
- 5. Հինգորորդը, որի մասին չի կարելի ծավալվել, հոգևոր գիտելիքն է: Հոգևոր գիտելիքն ունի տարբեր մակարդակներ, և պիտի բացվի միայն գիտակցության որոշակի մաքրության հասնելիս: Ճշմարտության սկսնակ կրողի հիմնական սխալը չափազանց բարձր գիտելիքը ուրիշներին հասցնելու մեծ ցանկությունն է, որ հաճախ, փոխանակ բարիք բերելու, մարդուն ավելի է խճճում ու վախեցնում։
- 6. Վեցերորդը, որ հատկապես պատք չէ ուրիշներին պատմել, ընտանեկան վեճերի և առհասարակ անձնական կյանքի խնդիրներն են: Հիշեք, որքան քիչ եեք խոսում ձեր ընտանիքի խնդիրների մասին, այնքան դա ավելի ամուր ու կայուն է լինում։ Վեճերը բացասական էներգիայի ժայթքումներն են, որ կուտակվում են շփման ընթացքում:
- 7. Դրսում կարելի է կեղտոտել կոշիկները, բայց գիտակցությունը՝ երբեք: Մարդը, որ տանը խոսում է այն անիմաստ և դատարկ բաներից, որ լսել է դրսում, չի տարբերվում այն մյուսից, որ տուն գալուն պես կեղտոտ կոշիկները չի հանում:
Թարգմանությունը՝ Անահիտ Հայրապետյանի
Աղբյուրը՝ миртесен
0 մեկնաբանություն:
Post a Comment