Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, October 9, 2015

Ֆուձի լեռը


Հրաբուխները և ՛ արարող են, և՛ ավերող: Դրանք կարող են հող ու մշակույթ ստեղծել, բայց միևնույն ժամանակ կարող են ավերածությունների ու կյանքի կորստի պատճառ դառնալ։ Ամենահայտնի երկու օրինակ գտնվում են աշխարհի՝ Խաղաղօվկյանոսյան «Հրե օղակով» բաժանված երկու հակադիր կողմերում։


Ֆուձին՝ Ճապոնիայի սրբազան գագաթը:

Ուժասպառ լեռնագնացներ, որոնցից շատերը ամբողջ գիշեր քայլել են մոտ 3,776 մետր՝ հասնելու համար այս նշանակետին, որպեսզի տեսնեն՝ ինչպես է արևն իր ոսկյա շողերը տարածում ամբողջ սարի վրա: Բոլորի համար սա շատ կարևոր պահ է, քանի որ նրանք դառնում են Ֆուձի լեռան՝ Ծագող Արևի Երկրի ամենաբարձր գագաթի արևածագը տեսնողներ։ Ճապոնիայի կենտրոնում գտնվող Ֆուձի սարը, որի անունը նշանակում է «անզուգական», ճապոնացիների համար սրբազան տարածք է. Շինթոիզմը՝ ճապոնիայի ազգային կրոնական ուսմունքը, Ֆուձի սարը հռչակել է սրբավայր: Ոմանք հավատում են, որ լեռն ու դրա լանջերից բխող ջուրը բուժիչ զորություն ունի։ Շատերի համար Ֆուձի բարձրանալը ուխտագնացություն է, կան մարդիկ, որ դա անում են որպես կրոնական ծեսի մի մաս։ Մյուսների համար ուժի, դիմացկունության փորձաքար է:
Որն էլ լինի նպատակը, Ֆուձի սարի գագաթ բարձրանալը պարտադիր է ճապոնացիների համար: Ամեն տարի՝ հուլիսին և օգոստոսին, շուրջ 400000 մարդ փորձում է դա անել։ Եվ այնուամենայնիվ, Ֆուձին ավելին է, քան միայն սրբազան տարածք ու տուրիստական նշանակետ։ Դա նաև ակտիվ հրաբուխ է, որի շուրջը 4.000.000 մարդ է ապրում, և որը 112կմ է հեռու Տոկիոյից: Վերջին անգամ Ֆուձին ժայթքել է 1707թվին, արտադրված ծխի ամպը պատել է մայրաքաղաքը և շաբաթներով մթնեցրել երկինքը: Շրջանառվում են վարկածներ, որ Ֆուձիյաման շուտով կարող է կրկին ժայթքել:
Ըստ Երկրի, աղետների կանխարգելման հետազոտական ինստիտուտի աշախտակից Մոտու Ուկավայի և նրա գործընկերների՝ վերջերս ակտիվություն դիտվել է Ֆուձիի տակ, ինչը կարող է երկրաշարժերի հաճախականության նվազման հետևանք լինել։ Պատճառները հասկանալը կարող է օգնել գիտնականներին՝ կանխատեսելու, թե երբ Ֆուձին՝ Ճապոնիայի 86 ակտիվ հրաբուխներից ամենամեծը, նորից կժայթքի: Իսկ մինչ այդ, ամեն տարի տեղացիները ծեսեր ու նվիրատվություններ են անում հրաբխի աստվածուհուն՝ խնդրելով չժայթքել, չավերել երկիրը, վնաս չպատճառել ստորոտում ապրող մարդկանց։

Թարգմանությունը՝ Նինա Հովհաննիսյանի
Աղբյուրը

0 մեկնաբանություն:

Post a Comment