Խիաոյի նմանությունը համաշխարհային առաջնորդին օգնեց նրան դեր ստանալու չինական ֆիլմում: Եվ չնայած նա լավ չի խոսում անգլերեն, կարողանում է ընդօրինակել Բարաք Օբամային, ցույց տալ առաջնորդի ոգին:
«Իմ անգլերենը վատն է, և ես նկարահանման ընթացքում խոսում եմ իրական ու կեղծ անգլերենը խառնելով։ Տեղում հորինում եմ։ Ոչ ոք չի հասկանում: Կուզե՞ք՝ ցույց տամ. «Բարև բոլորին, տիկնա՛յք և պարոնա՛յք .... »:
Խիաոն կատակերգական ֆիլմում խաղում է ցածրաստիճան ավազակի դեր, ով շատ նման է նախագահ Օբամային: Սպասվում է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա եկող ամռանը:
Սա առաջին անգամը չէ, որ Խիաոն հայտնվում է էկրանին։ 2012 թվականին նա մասնակցել է տաղանդների համաժողովրդական հեռուստատեսային շոուին և նկարահանվել մի քանի կարճամետրաժ փորձարարական ֆիլմերում:
Խիաոն ասում է, որ իր և Բարաք Օբամայի ծննդյան օրերի միջև մեկ օրվա տարբերություն է, և ավելին՝ իրենք ունեն արյան միևնույն խումբը:
Չնայած նմանությունները շատ են, Խիաոն ասում է, որ իրենք մտադիր չեն տեղերը փոխել:
0 մեկնաբանություն:
Post a Comment