Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, September 16, 2015

Սիրիացի գաղթականները ոտքով հասել են Եվրոպա

Հարյուրավոր գաղթականներ որոշել են ոտքով Բուդապեշտից հասնել Ավստրիա:
Նրանք Բուդապեշտից քայլել են մոտ 20 կմ՝ անըդհատ վանկարկելով. «Մենք ավտոբուս ենք ուզում», որը կուղեկցի տեղական ոստիկանությունը: Նրանք ասում են, որ անգամ եթե իրենց չտարամադրեն ավտոբուս, իրենք պատրաստ են ոտքով հասնելու Ավստրիա։

Մինչդեռ էլի հազարավոր գաղթականներ անցել են Հունգարիա Սերբիայից և որոշել են գիշերել սահմանին, մինչև որ կհասնեն Բուդապեշտ և Արևմտյան Եվրոպա:
Գաղթականները, որ հիմնականում սիրիացիներ են և փախչում են քաղացիական պատերազմից, հավաքվել են սահմանին կից դաշտում գիշերելու՝ առավոտյան ճանապարհը վերսկասելու նպատակով: Հունգարիայի ոստիկանները զրահավորված կանգնած են սահմանին և թույլ չեն տալիս գաղթականներին քայլել գիշերով և երկաթուղային գծերի երկայնքով:

Առանց սննդի և ջրի մնացած գաղթականները գոյատևում են մոտակա դաշտերից քաղած եգիպտացորենով:

Դիտեք նաև տեսանյութը։


Աղբյուրը՝ News in levels

Թարգմանեց Նինա Հովհաննիսյանը
Դասավանդող՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment