Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, October 6, 2018

Բարոյական մենակության բյուրեղյա նոտան

2018 թվականի սեպտեմբերի 26-ին լրացավ Օլեգ Բասիլաշվիլիի 84-ամյակը։ Անցած սեպտեմբերի 15-ին «Լենդոկ» կինոստուդիայի մշակութային երեկոյին դերասանը պատմեց շրջագայությունից հիշողության մեջ մնացած ամենալուսավոր պահերից մեկը՝ ԴՄԹ-ի (դրամատիկական մեծ թատրոն) ելույթը ճապոնական համալսարանում։


«Դա համալսարան է, որտեղ սովորում են 8-ից 20 տարեկան մարդիկ․ նրանցից պատրաստում են ճապոնական իշխանության էլիտա՝ խոշորագույն բիզնեսմեններ և քաղաքական գործիչներ։ Այդ երեկո հազար հինգհարյուրանոց դահլիճը լեցուն էր, տիրում էր իդեալական լռություն։ Մենք խաղում էինք «Քեռի Վանյա»-ն։ Ճապոնացիները այդքան էլ չէին հասկանում՝ ինչ է կատարվում բեմի վրա. նրանք բացարձակ այլ կերպ են ընկալում թատրոնը,  նրանք, ախր, սովոր են Կաբուկիին և Նոին։ Ներկայացումից հետո կազմակերպեցին ընթրիք, որի ժամանակ զրույց ունեցա համալսարանի ռեկտորի հետ։ Ես հարցրի, թե ինչու են նրանք մեծ գումարներ ծախսել դեկորացիաների փոխադրման, դերասանների, տրանսպորտի, կարգավորումների համար, եթե ուսանողները, միևնույն է, ոչինչ չհասկացան նրանից ինչ տեսան։ Նա ասաց․ «Այո, ես դա գիտեմ, սակայն ես հավատի զգացողություն ունեմ, որ նրանցից մեկը կամ երկուսը, որոնք դիտել են ներկայացումը, հետո, երբ կդառնան 25-30 տարեկան, կհիշեն բարոյական մենակության այն բյուրեղյա նոտան, որը թևածում էր ձեր բեմում։ Եվ այդ ժամանակ Ճապոնիան ավելի կհարստանա»։ Ես բացարձակ ցնցված էի այդ պատասխանով։


Թարգմանությունը՝ Ռաիսա Աբդալովայի

0 մեկնաբանություն:

Post a Comment