Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, June 2, 2017

Երկու առակ

Նավախոների առաջնորդը

Մի օր Կառլ Յունգը զրուցում էր նավախոների առաջնորդի հետ ամեն հնդկացու բնորոշ սեփական արժանապատվության զգացումի, նրանց փառահեղ հանգստության և ինքնավստահության մասին: Նրանց կյանքը լցված է մի տիեզերական իմաստով, այնինչ սպիտակ մարդու կյանքը, որ հիմնված է միայն ռացիոնալիզմի և առողջ բանականության ենթադրությունների վրա, իրականում  աղքատ և դատարկ է: Այս զրույցի ժամանակ առաջնորդն ասել է Յունգին.

-Տեսեք, թե ինչ լարված ու մտահոգ տեսք ունեն սպիտակ մարդիկ: Նրանց շուրթերը սեղմված են, քիթը՝ սրված, դեմքն ամբողջությամբ պատված է ծալքերով ու կնճիռներով։ Նրանց հայացքում միշտ մտահոգություն կա, փնտրում են ինչ-որ մի բան, նրանց միշտ ինչ-որ մի բան պետք է, ինչ-որ մի բան պակասում է. նրանք միշտ անհանգիստ ու լարված են։ Մենք չենք հասկանում, թե ինչ են նրանք ուզում։ Կարծում ենք՝ նրանք խելագար են:
Յունգը նրան հարցրել է, թե ինչու է նա այդպես կարծում։
-Նրանք ասում են, թե գլխով են մտածում,- պատռասխանել է նա։
-Հապա՝ ուրիշ ինչպե՞ս։ Դո՞ւք ինչով եք մտածում,- զարմացել է Յունգը։
 -Այ, սրանով,- ասել է առաջնորդն ու ցույց տվել սիրտը։




Սարսափելի փոթորիկը


Մի անգամ, երբ Ագբարը դուրս եկավ ծով ուժեղ փոթերիկ սկսվեց: Այդ ժամանակ ստրուկներից մեկը սկսեց լաց լինել ու վախից ճչալ, որվհետև նա ոչ մի անգամ ծովում չէր եղել  և շատ էր վախեցել: Նրա լացուկոծը այնքան երկարեց, որ սկսեցին խեղճի վրա զայրանալ։ Ագբարը զայրույթից պատրաս էր նրան ջուրը նետելու: Բայց Բիրբալը հետ պահեց նրան:
-Թույ տուր ես նրան հանգստացնեմ։
Այդ խոսքերով նա հրամայեց  նետել դժբախտին տախտակամածի վրայից: Ջրի մեջ ստրուկն ավելի ուժեղ ճչաց և սկսեց ձեռքերով հարվածել ջրին: ՄԻ քանի վայրկյան հետո Բիրբալը հրամայեց ջրից հանել և նորից բարձրացնել նրան տախտակամած: Տախտակամածի վրա ստրուկը նստեց մի անկյունում և լռեց:
Երբ Ագբարը Բիրբալին հարցրեց նրա այդ գործողության իմաստը, վերջինս պատասխանեց.
-Մինչև չընկնենք իսկական փորձանքի մեջ, չենք իմանա՝ ինչքան էինք երջանիկ:


Թարգմանությունը՝ Էդուարդ Մովսիսյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment