«Թարգմանում են նորեկները» շարքից
Риа новости-ին որոնող խմբի ներկայացուցիչ
Անջեյ Գայկը հայտնում է, որ Լեհաստանում «Ոսկե գնացքի» պեղումները կշարունակվեն ևս տասը օր. երեքշաբթի օրվա
աշխատանքները դեռևս ապարդյուն էին։
Լեհաստանում «Ոսկե գնացք» են անվանում հիտլերյան
զրահապատ գնացքը՝ մոտ 150 մետր երկարությամբ, որը փոխադրում էր թանկարժեք մետաղներ
և, հնարավոր է, ոսկի: Գնացքը Երկրորդ աշխարհամարտի վերջին տարիներին գերմանական Բրեսլաու ամրոցից (այժմ լեհական Վրոցլավ քաղաքից)
ուղևորվել է դեպի Վալբժիխ, ինչից հետո առեղծվածաբար անհետացել:
Գիտնականներն ու գանձ որոնողները այն կարծիքն
են առաջ բերում, որ գնացքը սովետական ավիացիայից կարող է թաքցված լինել թունելներից
մեկում, որի կամարները փլուզվել են ռմբակոծության հետևանքով: Ըստ XYZ ընկերության տեսակետի,
որը զբաղվում է շարժակազմի որոնումներով, այն գտնվում է Վռոցլավ-Վալբժիխ երկաթգծի 65
կմ-ի վրա: Երեքշաբթի առավոտյան պեղումների վայրում աշխատանքները սկսվել են ծանր սարքավորումների
օգտագործմամբ:
Աղբյուրը՝ Риа новости
Թարգմանեց Արշամ Նազարեթյանը, 10-րդ դասարան
0 մեկնաբանություն:
Post a Comment