Մի
բրիտանացի 209 օրում թիավարելով Կանադայից հասել է Ավստրալիա՝ այդպիսով դառնալով
առաջին մարդը, որ դա արել է մենակ: Ամեն օր նա թիավարել է 15 ժամ՝ կտրելու համար
14,500 կիլոմետր:
Տղամարդը
ծրագրել էր հասնել Ավստրալիա նոյեմբերին, սակայն վատ եղանակը ժամանումը հետածգեց:
Դա նրանից խլեց ևս մեկ ամիս:
Նրա
կինը և երեխաները մաքսային պաշտոնյաների
հետ նրան դիմավորեցին Ավստրալիայում: Այս մարդու կինն ասաց, որ ամուսինն իրեն ասել
է, թե մի որոշ ժամանակ նավակ չի մտնելու, բայց ինքը կարծում է, որ նա կցանկանա
ուրիշ արկածներ ունենալ մի քանի շաբաթում:
Թարգմանությունը՝ Նանե Սարգսյանի
Աղբյուրը՝ News in level
0 մեկնաբանություն:
Post a Comment