Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ.
-Ինչքա՞ն հեռու ենք մենք տիեզերքում:
- Միլիարդ մղոնից ոչ մոտիկ:
-Միլիարդ մղոն հեռու` որտեղի՞ց, – հարցրեց Հիչքոքը:
-Նայած՝ ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել:
-Այդպես էլ ասա:

