Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, February 2, 2015

Էդնա Միլլեյ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդնա Սենտ-Վինսենտ Միլլեյը 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ և դրամատուրգ է։
Ծնվել է 1892 թվի փետրվարի 22-ին, բուժքրոջ և ուսուցչի ընտանիքում։ Մեծացել է առանց հոր։ Մայրը, որ դուստրերի հետ հաճախ էր աշխատանք փնտրելու համար քաղաքից քաղաք փոխադրվում, սովորեցնում է երեխաներին անկախ լինել և սիրել գրականությունը։
Էդնան տպագրվել սկսել է 15 տարեկանից, երբ նրա «Renascence» բանաստեղծությունը ԱՄՆ-ի՝ «Տարվա բանաստեղծություն» մրցույթում 4-րդ տեղն է գրավել։ Դա սկանդալ առաջացրեց, քանի որ բոլոր ընթերցողները համարում էին, որ բանաստեղծությունն արժանի է առաջին տեղին։