Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 14, 2015

Գալլիպոլիի մարտերը


Գալլիպոլիի 1915-16թթ. մարտերը, որոնք հայտնի են նաև Գալլիպոլիի ճակատամարտ կամ Դարդանելի օպերացիա անվանումներով, անհաջող փորձեր էին Դաշնակիցների ուժերի կողմից՝ վերահսկելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպա-Ռուսաստան ծովային կապը:
Մարտերը սկսվեցին 1915 թվականի փետրվար-մարտ ամիսներին Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ դեպի Դարդանելի նեղուց կատարած ռազմածովային անհաջող հարձակումով, ներխուժումը շարունակվեց՝ ապրիլի 25-ին Գալլիպոլի թերակղզի մուտքով, ներգրավելով բրիտանական և ֆրանսիական զորքերը, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի (ANZAC) ստորաբաժանումներըՏեղանքի վերաբերյալ բավարար հետախուզական տվյալների և գիտելիքների բացակայությունը թուրքական կատաղի դիմադրության հետ միասին խոչընդոտեց ներխուժման հաջողելուն: Հոկտեմբերի կեսին դաշնակից ուժերը կրեցին ծանր կորուստներ և շատ քիչ առաջընթաց գրանցեցին իրենց նախնական դիրքերից: Տարհանումը սկսվեց 1915-ի դեկտեմբերին և ավարտվեց հաջորդող ամսին՝ հունվարին:
Գալլիպոլիի մարտերի մեկնարկը
Առաջին Համաշխարհային պատերազմի հետ միասին 1915 թվականին, արևմտյան ճակատից Դաշնակից պետությունները քննարկում էին կոնֆլիկտային մեկ այլ տարածաշրջանի վրա հարձակման հարցը՝ շարունակելով հարձակումները Բելգիայի և Ֆրանսիայի վրա: Ավելի վաղ՝ նույն տարում, Ռուսաստանի մեծ դուքս Նիկոլասը դիմեց Բրիտանիային՝ օգնելու դիմակայել թուրքերի ներխուժմանը Կովկաս: (Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմ մտավ Կենտրոնական ուժերի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կողմից, 1914 թվականի նոյեմբերին) Ի պատասխան, Դաշնակիցները որոշեցին սկսել ռազմածովային արշավ՝ գրավելու Դարդանելի նեղուցը՝ մի նեղ անցուղի, որը հյուսիսարևմտյան Թուրքիայում կապում է Էգեյան ծովը Մարմարա ծովին: Եթե հաջողվեր, նեղուցի գրավումը թույլ կտար Դաշնակիցներին Սև ծովով կապվել Ռուսաստանի հետ, ուր նրանք միասին կարող էին պատերազմից դուրս նետել Թուրքիային:
1915 թվականի մայիսին, Բրիտանիայի առաջին ծովակալ Ջոն Ֆիշերը կտրուկ հրաժարական ներկայացրեց Ծովակալության առաջին տեր Ուինսթոն Չերչիլի կազմակերպած Գալլիպոլի ներխուժումը ձախողելու պատճառով:Նրա քաղաքական կապիտալը տուժեց խուճապի պատճառով, ապագա վարչապետը ավելի ուժ հրաժարվեց իր սեփական դիրքորոշումից և ընդունեց հանձնաժողովին, որը ղեկավարում էր հետևակային գումարտակը Ֆրանսիայում:
Ուինսթոն Չերչիլի՝ բրիտանական ծովակալության առաջին տիրակալի գլխավորությամբ ռազմածովային հարձակումը Դարդանելի վրա սկսվեց 1915 թվականի փետրվարի 19-ին, բրիտանական և ֆրանսիական նավերով հեռվից ռմբակոծելով:
Թուրքական զորքերը հեռացան իրենց արտաքին պարիսպներից, բայց հանդիպեցին դաշնակիցների ականներին և կրակոցներին՝ չկարողանալով առաջ գալ: Հարձակումը վերսկելու ճնշման տակ, Ադմիրալ Սեքվիլ Քերդենի՝ Բրիտանիայի ծովային հրամանատարի նյարդերը տեղի տվեցին, և նրան փոխարինեց փոխծովակալ սըր Ջոն դը Ռոբեքը: Մարտի 18-ին Դաշնակիցների 18 նավեր մտան նեղուց. թուրքական կրակը՝ ներառյալ ոչ հայտնի  հանքերը, խորտակեցին երեք նավերի և վնասեցին ուրիշ երեքի:
Գալլիպոլիի ցամաքային ներխուժման սկիզբը
 Նավատորմի ձախողված հարձակումից հետո սկսվեց Գալլիպոլիի թերակղզի զորքերի իջեցման մեծամասշտաբ գործողության նախապատրաստական աշխատանքները: Բրիտանական Պատերազմի քարտուղար լորդ Քիչընրը զորապետ Լան Համիլտոնին այդ գործողությունների համար նշանակց Բրիտանական ուժերի հրամանատար. նրա հրամանատարությամբ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի գաղութների զորքերը՝ բրիտանական ուժերի հետ միասին, հավաքվեցին Հունաստանի Լեմնոս կղզում: Ընդ որում, թուրքերը խթանում էին իրենց պաշտպանությանը՝ Գերմանիայի գեներալ Լիման վոն Սանդերսի գլխավորությամբ, ով սկսեց դիրքավորել օսմանական զորքերը ափի երկայնքով, որտեղից, ըստ նրա կանխատեսման, լինելու էր ներխուժումը: 1915 թվականի ապրիլի 25-ին դաշնակիցները սկսեցին իրենց ներխուժումը Գալլիպոլիի թերակղզի: Չնայած զգալի կորուստներին՝ նրանց հաջողվեց հաստատվել գրավման ենթակա երկու տարածքներում՝ թերակղզու հարավային մասի Հելլես հրվանդանում և Գրաբ Թեփում, Էգեյան ծովի մոտ (երկրորդ տարածքը անվանվեց Անզակ Քով, ի պատիվ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զորքերի, որոնք քաջաբար կռվում էին թուրք հաստատակամ պաշտպանյալների դեմ՝ հաստատվելու գրավելու ենթակա տարածքներում):
Ափ դուրս գալուց հետո դաշնակիցներն ի վիճակի էին փոքր առաջխաղացում անելու իրենց ափ դուրս եկած տեղից, նույնիսկ երբ թուրքերն ավելի ու ավելի շատ զորքեր էին հավաքում թերակղզու վրա երկու՝ Պաղեստինի ու Կովկասի ճակատներից։ Փորձելով կոտրել պատային իրավիճակը՝ դաշնակիցները օգոստոսի 6-ին Սուլվայի ծովածոցում մի խոշոր ներխուժում արեցին, ինչը զուգորդվեց  հյուսիսային ուղղությամբ առաջխաղացման՝ Անզակ Քովից դեպի Սերի Բերի բարձունքները, նաև եղան դիվերսիոն գործողություններ Հելլսում: Այդ անանկալ ներխուժումը Սուլվայի ծովածոց ընթացավ շատ քիչ պաշտպանություններով, բայց դաշնակիցների անվճռականությունը և հապաղումը կանգնեցրեց նրանց առաջխաղացումը բոլոր երեք վայրերում՝ թույլ տալով Օսմանյան ուժեղացված զորքերին ժամանել և նեցուկ լինել իրենց պաշտպանությանը:
Գալլիպոլիից դուրս գալու որոշումը
Դաշնակիցների զոհերի թիվը  Գալլիպոլիի մարտերում խմբագրված է։ Համիլտոնը (Չերչիլի աջակցությամբ) դիմում է Քիչեներին 95.000-ով ամրացնելու ուժերը, բայց պատերազմի քարտուղարը հազիվ դրա քառորդ մասն է առաջարկում։
Հոկտեմբերի կեսին Համլիթոնն ասում էր, որ առաջարկված նահանջը «կարժենա» զորքի 50 տոկոսի մահը. բրիտանական իշխանությունները հետագայում հեռացրին նրան պաշտոնից և այդ պաշտոնը տրվեց սըր Չարլես Մոնրոյին: Նոյեմբերի սկզբին Քիչեները անձամբ այցելեց այդ տարածաշրջան և ընդունեց Մոնրոյի առաջարկությունը, որ դաշանկցական մնացած 105.000 զորքերը տարհանվեն:
Բրիտանիայի կառավարությունը համաձայնեց տարհանումը սկսել դեկտեմբերի 7-ին Սուլվայի ծովածոցից. վերջին զորքերը հեռացան 1916 թվականի հունվարի 9-ին, Հելլսից: Ի վերջո, դաշնակցական 480 000-անոց զորքը մասնակցեց Գալլիպոլիի մարտերին՝ տալով ավելի քան 250 000 զոհեր՝ այդ թվում 46 000-ը՝ իրենց մահով մահացած: Թուրքական կողմում մարտերը նույնպես խլեցին մոտավորապես 250 000 կյանք՝ այդ թվում 65 000-ը՝ իրենց մահով մահացածները:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.history.com 

0 մեկնաբանություն:

Post a Comment