Դուք ունե՞ք դեռահաս, ով նստատեղը չի կտրում նստած տեղից, որ մի գործ անի։ Ձեր եղբայրը խրված է պարտքերի մե՞ջ։ Դուք ընկե՞ր ունեք, ում ռոմանտիկ կյանքը դժբախտությունների շարան է, որից, թվում է, նա երբեք դաս չի քաղում։ Ձեր ծնողները չափազանց գե՞ր են։ Ձեր զուգընկերը ծխո՞ղ է։
Հնարավոր է՝ ձեր կյանքում կա ինչ–որ մեկը, որն ըստ ձեզ փոփոխությունների կարիք ունի …բայց նա առաջընթաց չունի։ Եթե նվիրել եք ձեզ փոփոխություններին՝ գուցե մեծ հաջողությունների հասնելով ձեր անձնական ու մասնագիտական կյանքում, կարող է ձեզ հիասթափեցնել ընկերներին և սիրելիներին լճացած տեսնելը։ Ուրեմն՝ ի՞նչ կարող ես այս դեպքում անել։
Միանշանակ՝ ոչինչ։ Դուք չեք կարող ստիպել մյուսներին փոխվել։ Իհարկե, դուք կարող եք դրդել, սպառնալ կամ քծնել …. բայց եթե նրանք իսկապես մտադիր են փոխվելու երկար ժամանակով, այդ խթանը պետք է ներսից լինի։
Նախ՝ պետք է հասկանալ, որ մարդն անհատականություն է, նույնիսկ եթե նա ձեր սեփական երեխան է, յուրաքանչյուր անհատ պատասխանատու է իր կյանքի համար։ Դուք չեք կարող նրան ասել, թե ինչպես ապրի։
Միանշանակ՝ ոչինչ։ Դուք չեք կարող ստիպել մյուսներին փոխվել։ Իհարկե, դուք կարող եք դրդել, սպառնալ կամ քծնել …. բայց եթե նրանք իսկապես մտադիր են փոխվելու երկար ժամանակով, այդ խթանը պետք է ներսից լինի։
Նախ՝ պետք է հասկանալ, որ մարդն անհատականություն է, նույնիսկ եթե նա ձեր սեփական երեխան է, յուրաքանչյուր անհատ պատասխանատու է իր կյանքի համար։ Դուք չեք կարող նրան ասել, թե ինչպես ապրի։
Թող իմանա, որ դուք գնահատում եք իրեն։
Բայց , այնուամենայնիվ, ձեր ընկերոջ, բարեկամի կամ գործընկերոջ վարքը կարող է ձեզ հիասթափեցնել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչն եք գնահատում նրանց մեջ։ Երբ մենք մեզ աշխարհի կողմից չգնահատված և չսիրված ենք զգում, հեշտությամբ ենք անտարբեր և հիասթափված դառնում, զգում ենք, որ ոչինչ չի փոխվելու։
Ճաշի ժամանակ քո ընկերոջը ասված բարի խոսքերը (եթե նույնիսկ դա նշանակի լեզուդ կծելը, երբ նա վերջին աղետալի պատմությունն է պատմում) կամ ծնողներին ուղարկած բացիկը, որտեղ գրված է, թե ինչքան շատ ես նրանց սիրում, կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան բազմաթիվ քննարկումներն ու տողերը, որ կարծում ես՝ նրանց խնդիրն է։
Լսեք, թե ինչ են նրանք ուզում
Երբեմն անձնական զարգացման ոլորտում ես տեսնում եմ մարդիկ, որ ընկնում են իրենց սեփական փոփոխության թակարդը և անհապաղ ավետում
են այդ մասին ի լուր բոլորի։ Հրաշալի է, դուք նիհարել եք, բայց դա առիթ չի տալիս ձեզ վերևից նայելու այն մարդկանց, ովքեր այլ կազմվածքով իրենց միանգամայն երջանիկ են զգում։ Կամ գուցե դուք աշխատում եք ձեր փոքր բիզնեսի վրա ամեն հանգստյան օր, մի խանգարեք նրան ով գերադասում է անցկացնել այդ ժամանակը՝ զվարճանալով իր ընկերների հետ, կամ պարզապես զբաղվելով իր չվճարվող նախասիրությամբ։ Ձեր կարծիքը ձեզ պահեք։
Եթե դուք ցանկանում եք որևէ մեկին օգնել դրական փոփոխություն անելու իր կյանքում, պիտի լսեք՝ ինչ է նա իսկապես ուզում։ Նրանց մի՛ պարտադրեք ձեր սեփական ցանկությունները, մի գուցե նրանց հաճույք է պատճառում այն, ինչ ձեզ համար «սարսափելի» աշխատանք է, որովհետև դա նրան ժամանակ և էներգիա է տալիս՝ նկարելու հանգստյան օրերին։
Երբ ձեր ընկերը կամ սիրելին արտահայտում է փոխվելու ցանկություն, գուցե ակնարկում է իր ֆիզիկական վարժությունները, իր ֆինանսական վիճակը կամ իր ընտանեկան կյանքը։ Աջակցող եղեք։ Խոսեցրեք նրանց ավելի շատ և ներշնչեք, որ կարող են իրենց ուզած փոփոխություններն ի կատար ածել։ Ակնհայտ կլինի, բայց երբեք չի օգնի ասելը. «Լավ, վերջին հինգ դիետաները, որ դու պահում էիր, ամբողջությամբ ձախողվեցին»
Հարցրեք, թե ինչպես կարող եք օգնել
Երբ ինչ-որ մեկը «բացվում է» ձեր առջև` գուցե վստահելով երազանքը կամ նպատակը, որը դուք երբեք չեք իմացել, որ նա ունի, մի սկսեք խորհուրդներ տալ։ Հարցրեք՝ «Ինչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ»։ Թողեք՝ ինքը հսկի սեփական
փոփոխությունները։ Եթե դա մի իրավիճակ է, որում անձնական փորձառություն ունեք և ցանկանում եք ասել, պատմեք նրան ձեր պատմությունը, բայց առաջարկելով սա՝ որպես օրնակ, ոչ թե ասեք՝ «Դու կարող ես այսպես անել»։
Շատ դեպքերում այն, ինչը ձեզ համար կարող է օգտակար լինել, այլ խառնվածքի տեր ուրիշ մեկի համար բոլորովին օգտակար չէ։ Գուցե դուք խթանել եք մրցակցությունը, մինչդեռ ձեր ընկերը կարիք ունի քաջալերանքի։ Միգուցե դուք ցանկանում եք լինել ոգևորված և պաշտպանված, մինչդեռ ձեր եղբայրը նախընտրում է որևէ մեկին, ով իր կողքին կլինի։
Երբ մենք հաստատ որոշել ենք փոխել մեր սեփական կյանքը, հեշտ է հեռու մնալ մեր շուրջը գտնվողների կյանքը փոխելու փորձերից։ Իհարկե, ոչ մի վատ բան չկա ուրիշի պայքարներից ազդվելու մեջ, բայց ի վերջո մեծագույն բարությունը, որ կարող ենք անել այլ մարդկանց, ընդունելն է նրանց այնպես, ինչպես կան, ընդունելը, որ նրանց կյանքի ուղին մտադիր չէ լինելու նույնը, ինչ մերն է։
Թող Ձեր երեխաները, հարազատները, ձեր ընկերները գտնեն իրենց սեփական ուղին։ Ձեր դերը ոչ թե ճանապարհորդության առաջնորդը, այլ ուղեկից լինելն է, գուցե մատնանշելով վտանգը և ցույց տալով սև կողմերը՝ ի վերջո նրանց թողնեք ընտրելու իրենց սեփական ուղղությունը։
Թարգմանությունը՝ Մարիամ Գևոգյանի
Աաղբյուրը՝ www.thechangeblog.com
0 մեկնաբանություն:
Post a Comment