Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 24, 2015

Բացասականը մաքրելու հզոր միջոց

Նպատակին հասնելու ընթացքը արագացնելու համար անհրաժեշտ է մաքրվել բացասական մտքերից:
Զայրույթն ու բացասականը երբեմն այնքան խիստ են խոչընդոտում մեր հաջողությանը, որ մենք պարզապես չենք կարողանում ապրել լիարժեք կյանքով: Նրանք խեղդում են մեր հոգին, իսկ զսպված լացի կունձը կոկորդում կարող է նույնիսկ հիվանդություններ առաջացնել:

Այս գործընթացից հետո դուք կունենաք էներգիայի մեծ քանակություն, որ կարող եք ուղղել դեպի ձեր ցանկությունների իրականացումը: Դուք կսկսեք ավելի հեշտ շնչել, որոշ ցանկություններ ձեզանից անկախ կիրականանան, այն գործերը, որոնք չէիք կարողանում անել տարիներ շարունակ, տեղից կշարժվն:
Ամենակարևորը մաքրման մեջ
Ամենակարևորը մաքրումն է. դա ներողամտությունն է, ներեք նրանց, ովքեր երբևէ վնասել են ձեզ, այդ թվում նաև ինքներդ ձեզ: Այս գործընթացը բավականին տհաճ է, բայց շատ կարևոր: Ձեր մտքերը մաքրելուց հետո հնարավոր է անմիջապես արդյունքն զգաք: Որպես օրինակ՝ կարող եմ ասել, որ երբ ես մաքրեցի մտքերս, հաջորդ օրը ինձ վերադարձրին պարտք տվածս մեծ գումարը:
Ինչ է հարկավոր
Այսպիսով՝ ինչ է հարկավոր այդ տհաճ գորընթացն անելու համար:
Առաջին հերթին, ազնվորեն և բացահայտ խոստովանեք՝ ձեր բնավորության մեջ որ հատկություններն են խանգարում ձեզ հանգիստ ապրել - դա կարող է լինել նախանձը, խանդը, զայրույթը, ատելությունը, անլիարժեքության զգացումը և այլն: Դուք նույնիսկ կարող եք գրի առնել այդ որակները: Ամենակարևորը՝ ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Երբեմն շատ դժվար է ընդունել, որ դուք նախանձում կամ խանդում եք:
Փակեք աչքերը և պատկերացրեք ձեր ամբողջ կյանքը ծննդյան օրվանից մինջև այսօր: Մի շտապեք. փորձեք հիշել բոլոր մանրամասները:
Եթե դուք ուզում եք ազատվել խանդից, փորձեք հիշել, թե ով է կյանքում ձեզ ցավ պատճառելորից հետո ձեռք եք բերել այս որակը։
Գուցե ձեզ դավաճանել են կամ լքե՞լ:
Ամեն ինչ այնքան մանրամասն հիշեք, որքան հնարավոր է:
Հիշեք ձեր առաջին անհաջող սերը, ընկերների կողմից դավաճանությունը, դժգոհությունը ծնողների հանդեպ:
Հենց այդ ժամանակ է ձեզ մոտ առաջացել ոչ լիարժեքության բարդույթը, ատելությունը դեպի ինքներդ ձեզ:
Հնարավոր է՝ ձեզ վրա ծիծաղել են դպրոցում կամ ընկերուհին ասել է, որ դուք գեր եք այդ հագուստով: Նորից վերապրեք այդ ամենը:
Լացեք, տառապեք, կրկին զգացեք այդ երեխայական, կամ արդեն չափահաս ցավը:
Այո, շատ դժվար է:
Բայց որպեսզի ազատվեք այդ տառապանքից, հարկավոր է նորից անցնել այդ ցավի միջով: Երբ դուք զգաք ցավի պատճառը, հիշեք, թե ով է այն առաջացրել, մտքում ասեք այդ մարդուն, «Ես բաց եմ թողնում քեզ, ես ներում եմ քեզ: Հիմա ես ազատ եմ»։
Դա կարող է լինել նույնիսկ ամենահարազատ մարդը:
Անկեղծ, գիտակցաբար ներեք նրանց: Լաց եղեք, բղավեք, բայց հետո բաց թողեք...
Տեղ բացեք նոր, պայծառ կյանքի համար:
Եթե դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ապա անմիջապես հոգնածություն և միևնույն ժամանակ թեթևություն կզգաք: Այնուհետև ցնցուղ ընդունեք և հանգստացեք այդ օրը:

Ես ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդ օրը, դուք նոր կյանք կսկսեք գեղեցիկ, ուրախ, լի հրաշալի իրադարձություններով: Իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ այդ բացասական հատկանիշները ընդմիշտ կհեռանան:

Դուք կսկսեք շատ ավելի հեշտ ապրել: Անձամբ ես, օգտագործելով այս մեթոդը, ազատվել եմ շատ տհաճ մտքերից, որոնք բառացիորեն խլում էին իմ ուժն ու եռանդը: Իսկ մարդիկ, որոնց ես ներել եմ, որոշ ժամանակ անց իրենք էին ներողություն խնդրում ինձնից:

Աղբյուրը՝ www.cluber.com

0 մեկնաբանություն:

Post a Comment