Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, February 28, 2015

Սպիտակ տան անդրադարձը Նեմցովի սպանության վերաբերյալ

Միացյալ Նահանգները դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը, և մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը՝ սպանության հանգամանքներում անցկացնել արագ, անաչառ և թափանցիկ հետաքննություն և պատսխանատվության ենթարկել նրանց, ովքեր կատարել են այդ դաժան սպանությունը:
Նեմցովն իր երկրի աննկուն ջատագով էր, ձգտում էր իր հայրենակիցների՝ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պահպանմանը: Ես հիանում էի Նեմցովի համարձակությամբ և Ռուսաստանում կաշառակերության դեմ պայքարին նրա նվիրվածությամբ, և շատ բարձր է գնահատվում նրա պատրաստակամությունը՝ կիսելու իր անկեղծ տեսակետներն ինձ հետ, երբ 2009-ին Մոսկվայում հանդիպեցինք իրար: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Բորիս Եֆիմովիչի ընտանիքին և Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր կորցրին իրենց իրավունքների ամենապերճախոս և ամենանվիրված պաշտպաններից մեկին

Աղբյուրը՝ www.whitehouse.gov
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment