Աշխատակիցները գանձը գտան, երբ մաքրում էին կառավարության «Մաքուր Հնդկաստան» ակցիայի մասնակից Ահմեդաբադի դպրոցի կեղտոտ պահարանները,-հաղորդում է The Hindu կայքը:
Նրանք սենյակում գտան հինգ, ըստ երևույթին, չօգտագործվող պահարաններ, որոնց բանալիները չկային, ուստի աշխատակիցները կոտրեցին դռները:
Նրանք սենյակում գտան հինգ, ըստ երևույթին, չօգտագործվող պահարաններ, որոնց բանալիները չկային, ուստի աշխատակիցները կոտրեցին դռները:
Ներսում անսպասելի տեսարան էր՝ 10 միլիոն ռուփի(160 000 դոլար) մի պահարանում, և ավելի քան 2 կգ ոսկու ձուլակտոր մյուսներում: Ըստ ոստիկանության, պինդ վիճակում գտնվող ոսկին արժե 6 միլիոն ռուփի: Դպրոցը չունի որևէ արձանագրություն, թե ով է օգտագործել այդ պահարանները և ոչ ոք չի եկել ու պահանջել իր ունեցվածքը,-հաղորդում է NDTV կայքը:
Դպրոցի տնօրենն ասում է, որ վերջին երկու տարիների ընթացքում պահարանները ոչ ոքի անունով գրանցված չեն եղել, ոստիկանները նույնպես շփոթված են: «Մենք հարցաքննել ենք բազմաթիվ աշխատակիցների, ուսուցիչների, բայց այդ պայուսակները պահարանների մեջ դնողին գտնելու ուղուց շատ հեռու ենք»,-ասում է սպա ԿԿ. Դիսայը:
Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment