Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, February 23, 2015

«Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է համակարգչային ցանցի «սուպեր լրտեսներին»

Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը:

Մոսկվա, փետրվարի 17 - հաղորդում է ՌԻԱ Նովոստին / Prime. «Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել  է Equation Group կիբերխումբը, որ իր մասշտաբների մեծությամբ, տեխնոլոգիաներով և արդյունավետությամբ գերազանցում է հակերների  ամենահայտնի կիբերթիմերին։
Equation Group խումբը գործում է արդեն 20 տարի, նրա գործողությունները ազդել են հազարավոր և հնարավոր է՝ տասնյակ հազարավոր օգտատերերի վրա 30 տարբեր երկրներում: Equation Group-ի զոհերի ամենամեծ թիվեը գրանցվել է Ռուսաստանում և Իրանում:
Equation Group-ի ենթակառուցվածքը իր մեջ նրառում է ավելի քան 300 տիրութներ և  վերահսկողության-հրամանատարության 100 ծառայություններ տարբեր երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիյում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Մալայզիայում, Կոլումբիայում  և Չեխիայի Հանրապետությունում: Ներկայումս «Կասպերսկու լաբորատորիան» վերահսկում է  այդ խմբերի մոտ 20 սերվերներ:
Ռուսական հակավիրուսային ընկերության փորձագետները համարում են, որ կիբերխմբի զինանոցում կան բազմաթիվ չարամիտ և նորարարական ծրագրեր, «Կասպերսկու լաբորատորիան», օրինակ, առաջին անգամ հայտնաբերել է մոդուլներ, որոնք թույլ են տալիս վերածրագրավորելու 12 խոշոր արտադրողների կոշտ սկավառակների օպերացիոն համակարգերը։
Բացի այդ, Equation Group-ն օգտագործում է funny «ճիճու», որը թույլ է տալիս տվյալներ ստանալ համակարգչից, նույնիսկ երբ այն անջատված է գլոբոլ ցանցից: Դա անելու համար արդեն իսկ վարակված համակարգչին նրանք ուղարկում են որդը USB ֆլեշով, , այն ստեղծում է թաքնված շարժական մեդիա դաշտը, ինչը հավաքում է բոլոր տեղեկությունները մեկուսացված ցանցի կառուցվածքի մասին:

Բացի այդ, «Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է, որ Equation Group խումբը համագործակցում է այլ կիբերխմբերի, մասնավորապես՝ Stuxnet-ի (կատարել է մի շարք հարձակումներ Իրանի միջուկային ենթակառուցվածքի վրա, ըստ որոշ տվյալների կազմակերպվում է ամերիկյան հատուկ հետախույզ գործակալների միջոցով) և Flame-ի հետ:

Թարգմանությունը՝ Հռիփսիմե Մելիքյանի
Աղբյուրը՝ www.ria.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment