Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 24, 2015

Պուտինի ցնցող նախազգուշացումը

Ուկրաինայի հետ պատերազմը կարող է «ապոկալիպսիս» լինել, բայց, հավանաբար, երբեք տեղի չի ունենա,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ` այդպիսի ապոկալիպսիսի սցենարը անհավանական է և հուսով եմ՝ այն երբեք իրականություն չի դառնա»,-երկուշաբթի Պուտինն ասել է ռուսական լրատվամիջոցներին:
Նա հայտարարել է, որ վստահ է՝ ճգնաժամը կկայունանա, եթե Մինսկի համաձայնագիրը ընդունվի:
Համաձայնագիրը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ներառում է հրադադարի ռեժիմը Ուկրաինայի և ռուսամետ անջատողականների միջև և երկու կողմերի՝ ծանր ռազմական տեխնիկան դուրս հանելու համաձայնությունը:
Չնայած հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներին՝ Պուտինն ասել է, որ Մինսկի համաձայնագրից դուրս անհապաղ գործողությունների, ինչպես, օրինակ, ավելի շատ միջազգային խաղաղ բանակցությունների կամ Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության ու Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության նման ապստամբ անջատողականների խմբի պաշտոնական ճանաչման կարիքը չկա:
«Ես իսկապես հույս ունեմ՝ Մինսկի համաձայնագիրը իրականացվում է և եթե այդպես է, ապա դա ճիշտ ճանապարհն է Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար»,-նշել է Պուտինը:
Բայց քաոսը Արևելյան Ուկրաինայի հողին բերում է հրադարարի խախտմանը: Անցյալ շաբաթ ռմբակոծությունները ակտիվացել են Դոնեցկ քաղաքում:
Իսկ ուրբաթ օրը Ուկրաինայի Ազգային Պաշտպանությունն ու Անվտանգության խորհուրդը հաղորդեցին, որ եղել է հրադադարի խախտման 300 դեպք, որն ավելի քիչ է, քան դրանից մեկ շաբաթ առաջվա տվյալները:
Ուկրաինան ասել է, որ իր ուժերը չեն նահանջելու մինչև ապստամբների հարձակումները չդադարեն:
Իր հարցազրույցում Պուտինը նաև նշել է, որ Ղրիմը, որը անցած տարի կցվել է Ռուսաստանին, Ուկրաինային վերադարձնելու ոչ մի շանս չկա:
«Ինչ վերաբերում է որևէ տարածք վերադարձնելուն, այդպիսի բաները վրիժառու բնույթ են կրում, և դա որևէ տեղ որևէ տարածքի վերադարձման մասին չէ»,-ասել է Պուտինը:
«Ղրիմը կլինի ռուսների, ուկրաինացիների, թաթարների, հույների ու գերմանացիների տունը: Ինչ վերաբերում է տեղի պատկանելության խնդրին, Ղրիմի ժողովուրդը արել է իր ընտրությունը, ինչը մենք պետք է հարգենք»:

Հակաամերիկյան տրամադրության աճ
Մոսկվայի փողոցներում բազմաթիվ ռուսներ մատնացույց են արել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինայի ճգնաժամի համար:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ռուսների 81%-ը բացասական տեսակետ ունի Միացյալ Նահանգների վերաբերյալ, սա ամենաբարձր ցուցանիշն է Խորհրդային Միության փլուզումից հետ:
Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Միացյալ Նահանգները ուզում է գումար շորթել Ռուսաստանից:
Եվ Կրեմլի քարոզչությունը կարծես թե վարձատրված է:
«Իմ վերաբերմունքը Ամերիկայի հանդեպ վատ է,-ասաց մի կին:-Որքան հասկանում եմ իմ դիտած լուրերից, ամերիկացիները ուզում են ստանալ Ռուսաստանի կեսը»:
Ռուսաստանը հերքել է տարածված պնդումները, որ իրենք աջակցում են Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին և իր  զորքերն է ուղարկել սահման:

Միավորված Ազգերի Կազմակերպությունն ասում է, որ ռուսամետ ապստամբների և ուկրաինական զորքերի կռիվների պայմաններում ավելի քան 5000 մարդ է զոհվել ապրիլի կեսերից: Զոհվածներից շատերը եղել են խաղաղ քաղաքացիներ:

0 մեկնաբանություն:

Post a Comment