Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, February 3, 2015

Ամերիկյան դպրոցական համակարգը

Դասարաններ, դասաժամեր և պայմաններ

Շատ երեխաներ հաճախում են դպրոց 6 տարեկանը չլրացած, երբ սովորաբար սկսվում է պարտադիր դպրոցական կրթությունը մանկապարտեզում կամ նախակրթարանում: Առավելագույն 13 տարվա ֆորմալ տարրական և միջնակարգ կրթությունը ընդգրկում է 5-ից 18 տարեկանում ստացած կրթությունը, բաժանված է խմբերի, որոնք կոչվում են դասարաններ (նախակրթարանից 12-րդ դասարան): 

Երեխաները սովորաբար սկսում են հաճախել մանկապարտեզ, կամ առաջին դասարան 5 կամ 6 տարեկանում, և ամեն տարի մեկ դասարան բարձր են գնում, մինչև 12-րդ դասարան՝ 17 տարեկան դառնալը: Երբեմն սովորողը մնում է նույն դասարանում երկարատև բացակայությունների կամ ցածր գնահատականների պատճառով, թեև սա հազվադեպ է լինում: Նախակրթարանին հաջորդող 12 տարիները սովորաբար կազմակերպվում են հայտնի «6-3-3» համակարգով,  որտեղ 1-ից 6-րդ դասարանները կոչվում են տարրական(առաջնային) դպրոց, 7-ից 9-րդ դասարանները՝ պատանեկան ավագ կամ միջնակարգ, 10-ից 12-րդ դասարանները՝ ավագ«6-3-3» համակարգի այլընտրանք տարբերակներ են նաև «5-3-4» և «6-2-4» սխեմաները, ինչպես և հին՝ «8-4» և «6-6» պլանները: «8-4» համակարգի սովորողները 8 տարի անցկացնում են տարրական դպրոցում (1-ից 8-րդ դասարան) և 4 տարի ավագ դպրոցում (9-ից 12-րդ դասարան): «6-6» համակարգի սովորողները անցկացնում են 6 տարի տարրական(1-ից 6-րդ) և 6 տարի համակցված միջնակարգ և ավագ դպրոցներում(7-ից 12-րդ): Անկախ նրանից, թե որ համակարգին է հետևում տվյալ դպրոցը, հիմնական, պետության կողմից հրամանագրված ուսումնական ծրագիրը յուրաքանչյուր դասարանում մնում է նույնը: Սովորաբար սովորողն իր առաջին վեց ուսումնական տարիների ընթացքում (տարրական դպրոցում), ունենում է մեկ ուսուցիչ բոլոր գլխավոր առարկաների համար, իսկ իր վերջին՝ միջնակարգ և ավագ դպրոցական վեց տարիների ընթացքում նա ունենում է յուրաքանչյուր առարկայի համար տարբեր ուսուցիչներՉնայած, սովորողը կարող է օրինական կերպով թողնել դպրոցը 16 տարեկանում, բայց սա ընդհանուր առմամբ չի խրախուսվում, քանի որ ԱՄՆ-ում աշխատատեղերը հիմնականում զբաղեցվում են ավագ դպրոցի վկայական ունենալու դեպքում, և սովորողների ճնշող մեծամասնությունը մինչև 18 տարեկանը շարունակում է սովորել ավագ դպրոցում:
Գրանցում
Տարրական և միջնակարգ մակարդակներում սովորողները սովորաբար հաճախում են այն հանրակրթական դպրոցները, որոնք ավելի մոտ են իրենց բնակարանին: Եթե դուք նախապատվությունը տալիս եք կոնկրոտ ինչ-որ դպրոցի, ապա անհրաժեշտ է, որ գնեք կամ վարձակալեք անշարժ գույք այդ տարածաշրջանում: Միանգամայն նորմալ է ամերիկացիների մոտ անշարժ գույքի գործակալին խնդրել, որ իրենց համար տուն գտնի տվյալ դպրոցի շրջակայքում: Բոլոր դպրոցները նախընտրում են, որ երեխաները իրենց մոտ հաճախեն նոր կիսամյակից, թեև դա պարտադիր չէ:
Շատ քաղաքներ դպրոցին տրամադրում են տրանսպորտ (ավտոբուսներ), չնայած այն կարող է տրամադրվել նաև միայն որոշ տարիքականների կամ դպրոցների: Տրանսպորտ տրամադրելը կարող է կախված լինել նաև դպրոցի հեռավորությունից, օրինակի համար՝ հնարավոր է երթուղային լինի, միայն, եթե դպրոցից տուն հեռավորությունը ավելի քան 2 կամ 2,5 մղոն է (3-ից 5,5 կմ): Շատ քաղաքներ տրանսպորտ են տրամադրում միայն հատուկ կրթությամբ երեխաներին:

Պայմանները և դպրոցական ժամերը ԱՄՆ-ում
Ուսումնական տարին սովորաբար սկսվում է սեպտեմբերից և տևում մինչև մայիս, կամ հունիս (ինը ամիս) և բաժանված է եռամսյակների, կամ կիսամյակների: Շատ դպրոցներ օգտագործում են եռամսյա համակարգը, որը ներառում է 3 եղանակներ՝ աշուն(սեպտեմբերից դեկտեմբեր), ձմեռ (հունվարից մարտ) և գարուն(մարտից մայիս,կամ հունիս): Մյուսները օգտագործում են կիսամյակային համակարգը կազմված երկու կիսամյակից ՝ աշնանային (սեպտեմբերից դեկտեմբեր) և գարնանային (հունվարից մայիս):
Դպրոցի արձակուրդային օրերը հրապարակվում են նախօրոք, որպեսզի ծնողները շատ ժամանակ ունենան պլանավորելու համար իրենց ընտանիքի արձակուրդները դպրոցի պաշտոնական հանգստյան օրերին: Սովորաբար ծնողներին չի թույլատրվում երեխաներին դասերից դուրս հանել, բացառությամբ բժշկի կամ ատամնաբույժի այցելելու պատրվակով, միայն այն դեպքում, երբ ուսուցիչը նախապես տեղեկացված է:  Եթե ցանկանում եք դասերի ընթացքում երեխային դուրս հանել դպրոցից, դուք պետք է տնօրենից թույլտվություն ստանաք: Սակայն դա հազվադեպ է տրվում: Հատկապես այնքան էլ բարեկիրթ քայլ չէ երեխային դուրս հանել դասերից նրա՝ քննություններ հանձնելու, կամ էլ դասարանական կարևոր հանձնարարությունների ժամանակ:
Տարրական դպրոցներում դասերը սովորաբար տևում են ժ. 8:30-ից մինչև ժ.15:00 կամ 15:30, ընթացքում մի ժամ ճաշի համար նախատեսված ընդմիջումով:  Ավագ դպրոցում դասերը սկսվում են ժ.7:30-ին և տևում մինչև ժ. 14:00 կամ 14:30: Սա բաղկացած է 6 մեկ ժամանոց կամ 4 իննսուն րոպեանոց դասաժամերից (դասերի միջև 5 րոպեանոց ընդմիջումով) և 30 րոպեանոց ճաշի համար նախատեսված ընդմիջումից: Լրացուցիչ ուսումնական և սպորտային պարապմունքները նախատեսված են դասերից հետո: Հանրակրթական դպրոցներում դասերը անցկացվում են երկուշաբթիից ուրբաթ օրերին, իսկ շաբաթ և կիրակի դաս չկա:

Առողջություն
Շատ նահանգներում դպրոցականները դպրոց հաճախելուց առաջ պետք է պատվաստումներ անցնեն մի շարք հիվանդությունների դեմ, որոնք են պոլիոմիելիտը, ԴՓԿ (դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ) և ԿԿԽ (կարմրուկ, խոզուկ և կարմրախտ, կամ գերմանական կարմրուկ): Տուբերկուլյոզի հետազոտությունը նույնպես կարող է անհրաժեշտ լինել: (Եթե ձեր երեխաները արդեն պատվաստված են տուբերկուլյոզի դեմ, ապա անպայման տեղեկացրեք դպրոցին այդ մասին): Դպրոցի ընդունելության համար պահանջվում են համապատասխան պատվաստումների ապացույցները (անգլերեն), այդ թվում՝ կոնկրետ ամսաթվերով:

Սնունդը դպրոցներում
Տարրական դպրոցի սովորողների մոտ տարածված է դպրոց տանել փաթեթավորված սնունդ, թեև շատ աշակերտներ լանչի ժամին գնում են տուն, եթե դպրոցին մոտիկ են ապրում: Տարրական դպրոցներում ընդմիջման և ճաշի ժամերին կաթ է վաճառվում: Շատ նախակրթարաններ և միջնակարգ դպրոցներ տրամադրում են ինքնասպասարկվող ճաշարաններ, որտեղ երեխաները ստանում են ճաշ, իսկ որոշ սովորողներ տեղական սոցիալական ծրագրերով ստանում են անվճար սնունդ:
Ավագ դպրոցի սովորողները ապահովված են պահարաններով, որտեղ կարող են պահել իրենց գրքերը և այլ պարագաներ: Դպրոցները տրամադրում են նաև հեծանիվների համար նախատեսված պահարաններ և ավտոկայանատեղիներ նրանց համար, ովքեր հեծանիվով, կամ մեքենայով են գալիս դպրոց:

 Թարգմանությունը՝ Նելլի Հարությունյանի



0 մեկնաբանություն:

Post a Comment