Այժմ ֆեյսբուքը նոր
ծառայություն է
մատուցում իր
օգտատերերին. դուք
կարող եք
կտակել ձեր
էջը որևէ
ընկերոջ, ով
ձեր մահվանից
հետո ձեր
անունից նյութեր
կթողարկի, կկարդա
ձեր ֆեյսբուքյան
հաղորդագրությունները, կպատասխանի
դրանց:
Նախկինում Ֆեյսբուքն ուղղակի
«հավերժացնում էր»
մահացած մարդկանց
էջերը: Պրոֆիլում
անվան կողքին
հայտնվում էր
«հիշատակ» բառը,
և ընկերները
կարող էին
պատմել տվյալ
անձի հետ
կապված իրենց
հուշերը մահացողի
«պատի» վրա:
Սակայն ֆեյսբուքը թույլ չէր տալիս որևէ բան փոխել այդ էջում: Մահացածի բարեկամները կարող էին միայն դիմել, որ էջը հեռացվի, սակայն դա երկարատև գործընթաց էր:
Այժմ ֆեյսբուքյան էջում կա հատուկ բաժին, որի միջոցով հնարավոր է տվյալներ լրացնել և նշել այն մարդու անունը, ով հետագայում կդառնա մահացողի «ժառանգորդը» և կղեկավարի նրա էջը մահվանից հետո: Նշված ընկերոջ հասցեին նամակ կգա, որտեղ նշված կլինի, որ տվյալ անձը իր մահից հետո իր էջը վստահում է տվյալ ընկերոջը, և եթե կան հարցեր, ապա կարող եք դրանք քննարկել իր հետ:
Ընտրված ընկերոջը հասանելի են տվյալ անձի լուսանկարները, թողարկված նյութերը, քոմենթները, անձնական տվյալները, ամեն ինչ՝ բացի նամակագրությունից:

Ի դեպ, ֆեյսբուքը
միակը չէ,
ով փորձում
է հոգ
տանել մահացած
մարդկանց թվային
տվյալների մասին:
2013 թվականից Google-ը թույլ
է տալիս
Google-ի հաշիվ ունեցողներին
նշանակել շահառուներ,
ովքեր կկառավարեն
մահացողի հաշիվը:
Եթե 3-18 ամսվա ընթացքում
դուք մուտք
չեք գործում
Google-ի ձեր հաշիվը,
ապա google-ից ձեզ
նամակ է
գալիս:
Եթե դուք չպատասխանեք
այդ նամակին,
ապա Google-ը կուղարկի
ձեր տվյալները
ձեր վստահված
անձին:
Թարգմանությունը՝ Դավիթ Կիրակոսյանի
Աղբյուրը՝ www.cnn.com
0 մեկնաբանություն:
Post a Comment