Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, February 18, 2015

Ձնեմարդ պատրաստելու նոր ռեկորդ

Ավելի քան 600 մարդ օգնեց հաղթահարելու նախկին ռեկորդը՝ Տոկիոյի հյուսիս-արևմուտքում գտնվող Իիյամայում` պատրաստելով 1585 ձնեմարդ,-հաղորդում է Kyodo լրատվականը:
«Հաշվառվելու համար ձնեմարդերի բարձրությունը պետք է լիներ ավելի քան 3 ոտնաչափ (91 սմ) և ունենային դեմք ու ձեռքերը»,-գրում է գործակալությունը:

Ոչ մի գործիք չի օգտագործվել, բացի ավանդական ձեռնոցները հագին ձեռքերից: «Շատ դժվար էր, որովհետև ձյունը փշրվում էր, բայց, ամեն դեպքում, ես հիանալի ժամանակ անցկացրի»,-ասում էր ութամյա Իչիկա Օգուչին, ով մասնակցում էր իր ընտանիքի հետ միասին
Գինեսի համաշխարհային ռեկորդի հանձնաժողովը հաստատեց, որ Իիյամայի փառատոնը անցավ նախկին ռեկորդին՝ 1279 ձնեմարդուն, որոնք ԱՄՆ-ում 2011 թվականին պատրաստել էին 350 հոգի

Այս ամսվա սկզբին կանադական Օտտավա քաղաքում հազարավոր մարդիկ ցանկանում էին գերազանցել նախկին ռեկորդը՝ 60 րոպեում պատրաստելով 1299 ձնեմարդ, բայց այն պաշտոնապես չհաստատվեց և այժմ տիտղոսը պատկանում է Իիյամային:

Քաղաքը գտնվում է Լեռնային Պրեֆեկտուրայի հյուսիսում, ուր ամեն տարի առատ ձյուն է տեղում: Նոր ռեկորդը գրանցվել է ամենամյա ձյան փառատոնի ընթացքում, որը նաև առանձնանում է հսկա ձյունե քանդակներով:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.bbc.com

0 մեկնաբանություն:

Post a Comment