Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ.
-Ինչքա՞ն հեռու ենք մենք տիեզերքում:
- Միլիարդ մղոնից ոչ մոտիկ:
-Միլիարդ մղոն հեռու` որտեղի՞ց, – հարցրեց Հիչքոքը:
-Նայած՝ ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել:
-Այդպես էլ ասա:
-Հեռու` տնից, Երկիր մոլորակից, Նյու-Յորքից, Չիկագոյից, քո ծննդավայրից:
-Ես չեմ հիշում, թե որտեղ է իմ ծննդավայրը,- պատասխանեց Հիչքոքը, – ես անգամ չեմ հավատում, որ գոյություն ունի Երկիրը: Իսկ դու հավատո՞ւմ ես:
-Այո, -արագ պատասխանեց Կլեմենսը, – առավոտյան` երազում տեսել եմ այն:
-Տիեզերքում առավոտ չկա:
-Ուրեմն` գիշերը:
-Այստեղ միշտ է գիշեր, – ցածրաձայն արտաբերեց Հիչքոքը,- Ո՞ր գիշերվա մասին ես դու խոսում:
-Լռիր: -բարկացած բացականչեց Կլեմենսը, – Թող վերջացնեմ:
Հիչքոքը նոր ծխախոտ վառեց: Նրա ձեռքը չէր դողում, բայց թվում էր, թե այն դողում է ներքուստ, արևավառ մաշկի տակ, դողում է ինքնաբերաբար. այդքան փոքր դող ձեռքի
մեջ,
բայց
ահռելի`
ամբողջ
մարմնի
մեջ:
Երկու
տիեզերագնացները
նստած
էին
տիեզերանավի
հատակին
և
նայում
էին
աստղերին:
Կլեմենսի
աչքերը
փայլում
էին,
իսկ
Հիչքոքի
հայացքը
դատարկ
էր
և
թեթև
անհասկացվածությունից
բացի
ոչինչ
չէր
արտահայտում:
-Ես արթնացա ժամը 5-ին,- ասաց նա: Թվում էր՝ նա խոսում է իր աջ ձեռքի հետ,- և լսեցի իմ սեփական գոռոցը` «Որտե՞ղ եմ ես, որտե՞ղ» և որպես պատասխան լսեցի` «Ոչ մի տեղ»: Հետո հարցրի` «Իսկ որտե՞ղ եմ ես եղել» և ինքս պատասխանեցի իմ հարցին` «Երկրի վրա»: «Ի՞նչ է Երկիրը»,- զարմանում եմ ես: «Այն տեղը,
որտեղ
ես
ծնվել
եմ»,
– էլի
ես
եմ
պատասխանում
իմ
հարցին
: Բայց
դա
դեռ
ոչինչ
է,
անգամ
ավելի
վատ,
քան
ոչինչը:
Ես
չեմ
հավատում
այն
ամենին,
ինչը
չեմ
կարող
լսել,
տեսնել
և
շոշափել:
Ես
չեմ
տեսնում
Երկիրը,
այդպիսով,
ինչո՞ւ
պետք
է
հավատամ,
որ
այն
կա:
Չհավատալը
ավելի
անվտանգ
է:
-Այն կա, -վստահ ժպտալով՝ ասաց Կլեմենսը,- ահա այն լուսավոր կետն էլ հենց Երկիրն է:
-Դա Երկիրը չէ, այլ՝ մեր Արեգակը: Այստեղից Երկիրը չի երևում:
-Իսկ ես տեսնում եմ այն: Լավ հիշողություն ունեմ:
-Միևնույն բանը չէ, հիմար, – Հիչոքոքը անսպասելիորեն զայրացավ,- Ես ուզում եմ ասել` տեսնել կարելի է միայն աչքերով: Ինձ համար միշտ էլ այդպես է եղել. երբ ես Բոստոնում եմ, ապա Նյու-Յորք ինձ համար մեռած է, բայց երբ ես Նյու-Յորքում եմ ` Բոստոնն է մեռած: Եթե ես չեմ տեսնում մարդուն գոնե մեկ օր, նա ինձ համար մեռնում է: Չնայած պատահում է, որ հաջորդ անգամ նրան փողոցում հանդիպելիս, այնքան եմ ուրախանում, որ քիչ է մնում պարեմ երջանկությունից, որ կրկին
հանդիպեցի
նրան:
Այո,
ինձ
համար
առաջ
այդպես
էր:
Սակայն
հիմա
ես
այլևս
չեմ
երջանկանում,
այլ
միայն
նայում
եմ:
Իսկ
երբ
նա
հեռանում
է,
կրկին
դադարում
է
ինձ
համար
գոյություն
ունենալուց:
Կլեմենսը ծիծաղեց.
-Ուղղակի քո ուղեղը աշխատում է ամենապարզ մակարդակի վրա: Դու ոչինչ չես մտապահում: Դու երևակայություն չունես, ծերուկ:
Պետք
է
սովորես
մտապահել:
-Իսկ ինչո՞ւ պետք է մտապահեմ այն իրերը, որոնցից չեմ կարող օգտվել, – ասաց Հիչքոքը` լայն բացված աչքերով նայելով տիեզերքին,- Ես գործնական մարդ եմ: Եթե ցանկանում եմ տեսնել Երկիրը և քայլել նրա վրա, հիշողությունը միևնույնն է, չի օգնի:
Հո
չեմ
կարող
քայլել
Երկրի
մասին
հիշողության
վրա:
Դա
ցավոտ
է:
Իմ
հայրը
մի
օր
ասաց,
որ
հիշողությունները
ոզնու
ասեղների
նման
մի
բան
են:
Գրողը
տանի
այդ
ամենը:
Հեռու
հիշողություններից:
Նրանք
մարդուն
դարձնում
են
դժբախտ,
լացացնում
են,
խանգարում
աշխատել:
-Իսկ հիմա ես քայլում եմ Երկրի վրայով,- ասաց Կլեմենսը` երազկոտ կերպով ծամածռելով դեմքը և ծխի քուլա բաց թողնելով:
-Մի զայրացրու ոզնուն: Քիչ անց դու կզգաս, որ կորցրել ես ախորժակդ և էլ չես ցանկանա ուտել քո նախաճաշը: Դու կզարմանաս, բայց չես էլ հասկանա, ինչու ես զարմանում,- խուլ և հավասար ձայնով արտահայտվեց Հիչքոքը,-և այդ ամենը միայն այն պատճառով, որ քայլել ես ոզնու ասեղների վրա , և հիմա ցավոտ է: Գրողը տանի այդ ամենը: Եթե ես չեմ կարող ինչ-որ բան խմել, ձեռք տալ, ինչ-որ մեկին քացով խփել, ձգվել կամ պառկել ինչ-որ բանի վրա, ես ստիպում եմ ինձ մոռանալ այդ մասին: Ես մահացել եմ Երկրի համար, ուրեմն նա էլ մահացել է ինձ համար: Եթե այս երեկո Նյու-Յորքում ոչ ոք չի լացում ինձ համար, ուրեմն գրողը տանի Նյու-Յորքը: Տիեզերքում տարվա եղանակներ` աշուններ, գարուններ, ձմեռներ կամ ամառներ չկան: Չկա այստեղ ոչ երեկո, և ոչ էլ առավոտ. կա միայն տիեզերք, և ուրիշ էլ ոչինչ: Այս պահին ես , դու և այս հրթիռը միասին ենք: Բայց իսկապես ողջ և ռեալ ես զգում եմ միայն ինքս ինձ: Ահա և վերջ: Բայց Կլեմենսը նրան չէր էլ լսում:
-Իսկ ես հիմա վերցնում եմ կոպեկը և գցում այն ավտոմատ հեռախոսի մեջ,- դանդաղ ժպիտով ասաց նա՝ իբր ցույց տալով` ինչպես է այդ անում,- Եվ զանգում եմ Էվանսթաունում բնակվող իմ ընկերուհուն` “Hello Barbara”:
Իսկ հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Ուղիղ 13.05-ին զանգը բոլորին կանչեց նախաճաշի: Խմբի անդամները միանգամից անձայն կերպով տեղ զբաղեցրին սեղանների շուրջ: Կլեմենսը հանկարծ հասկացավ, որ ինքը ուտել չի ցանկանում:
-Ահա թե ինչ էի ես քեզ ասում,- նկատեց Հիչքոքը,- Ահա և ոզնիները, և նրանց ասեղները: Մոռացիր նրանց մասին, ես քեզ ասում եմ: Նայիր, ինչ ախորժակ ունեմ,- արտաբերեց նա միալար, նուրբ ձայնով , որի մեջ ծաղրանքի կամ չարության նշույլ անգամ չկար,- հետևիր ինձ: Նա իր բերանը մտցրեց կարկանդակի ահռելի կտոր, լեզվով ստուգեց նրա փափկությունը, ապա հայացքն
ուղղեց
ափսեի
վրա
գտնվող
կարկանդակի
մնացորդներին`
պատառաքաղով
սկսեց
ճզմել
կիտրոնի
միջուկը՝
դիտելով,
թե
ինչպես
է
հյութը
հոսում
պատառաքաղի
ատամների
արանքով:
Ապա
վերցրեց
կաթի
շիշը
և
կաթ
լցրեց
բաժակի
մեջ:
Սևեռուն
սկսեց
նայել
կաթին,
կարծես
սպասելով,
որ
այն
ավելի
կսպիտակի,
և
հետո
արագորեն
դատարկեց
բաժակը`
հազիվ
զգալով
կաթի
համը:
Իր
լանչը
վերջացրեց
հաշված
րոպեների
ընթացքում`
արագորեն
լցնելով
ստամոքսը,
և
ուտելով
ամեն
ինչ`
նայեց
շուրջբոլորը`
ուտելու
մի
բան
էլ
գտնելու
համար:
Բայց
մոտակայքում
ամեն
ինչ
արդեն
ոչնչացված
էր:
Հետո
հայացքը
կրկին
ուղղեց
իլյումինատորին,
որտեղից
երևում
էր
տիեզերքը
և
հրթիռը:
-Իսկ նրանք անիրական են,- հանկարծ ասաց նա:
-Ովքե՞ր, -հարցրեց Կլեմենսը:
-Աստղերը: Ինչ-որ մեկը երբևէ ձեռք տվե՞լ է նրանցից գոնե մեկին: Այո, ես տեսնում եմ նրանց, սակայն այդ ի~նչ հիմար ուրախություն է. տեսնել այն, ինչ հեռու է քեզնից միլիարդավոր մղոններ: Իմաստ ունի՞ արդյոք մտածել այն բանի մասին, որ այդքան հեռու է քեզնից:
-Ինչո՞ւ դու որոշեցիր թռչել, -հանկարծ հարցրեց Կլեմենսը:
Հիչքոքը նայեց իր դատարկ բաժակին` սեղմելով այն ձեռքում, ապա բաց թողեց և նորից սեղմեց:
-Չգիտեմ,-Նա լպստեց բաժակի ծայրը,- ուղղակի պարտավոր էի, ահա և վերջ: Մի՞թե դու գիտես, թե ինչու ես անում այս կամ այն քայլը:
-Քեզ դո՞ւր էր գալիս տիեզերական ճամփորդության գաղափարը, թե՞ բնակավայրի
փոփոխությունը:
-Չգիտեմ: Գուցե և այո: Կամ՝ չէ: Կարևորը ոչ թե բնակավայրի փոփոխությունն է, այլ այն պահը,
երբ
գտնվում
ես
երկու
աշխարհների
միջև,-
Հիչքոքն
առաջին
անգամ
փորձեց
հայացքը
կենտրոնացնել
իլյումինատորի
հետևում
գտնվող
կոնկրետ
ինչ-որ մի երևույթի
վրա,
սակայն
մառախուղ
էր,
և
նա
չկարողացավ
հստակորեն
ոչինչ
տեսնել.
նրա
հայացքը
անկարող
էր
բռնվել
ինչ-որ մի պատկերից,
իսկ
դեմքն
ու
ձեռքերը
լարված
էին,-
Գլխավորը
տիեզերքն
է
և
նրա
անսահմանությունը:
Ինձ
միշտ
դուր
էր
գալիս
նրա
բնույթը
. դատարկություն
վերևից,
դատարկություն
ներքևից
և
մի
ահռելի
դատարկություն
այդ
երկուսի
միջև,
որում
և
ես
գտնվում
եմ:
-Դեռ չէի լսել, որ ինչ-որ մեկը այդպես խոսեր տիեզերքի մասին:
-Ինչպես տեսնում ես, ես ասացի: Հուսով եմ՝ լսեցիր:
Հիչքոքը հանեց ծխախոտի նոր տուփը, և սկսեց ծխել` ագահորեն ներշնչելով և արտաշնչելով ծխախոտի քուլաները:
-Ինչպիսի՞ն էր քո մանկությունը, Հիչքոք, -հարցրեց
Կլեմենսը:
-Ես երբեք ջահել չեմ եղել: Այն Հիչքոքը, որպիսին կար այն ժամանակ, մահացել է: Ահա քեզ ևս մի հիշողության ասեղ: Շնորհակալ եմ, բայց չեմ ցանկանում նստել դրանց վրա: Միշտ կարծել եմ, որ մենք մահանում ենք ամեն օր, և ամեն օր մեզ է սպասում մեր համարը կրող փայտյա արկղը: Բայց երբեք չի կարելի վերադառնալ անցյալ, բացել արկղը, և տեսնել այն մեկին, որ եղել է անցյալում: Դու կյանքում մեռնում ես մի քանի հազար անգամ, իսկ դա արդեն դիակների բլուր է, և ամեն անգամ դու մեռնում ես յուրովի, ուրիշ դեմքի արտահայտությամբ, որն ամեն անգամվա
հետ
դառնում
է
էլ
ավելի
սարսափելի:
Ամեն
օր
դու
ուրիշ
ես,
անծանոթ,
որին
դու
այլևս
չես
հասկանում
և
չես
էլ
ուզում
հասկանալ:
-Այդ կերպ դու կտրում ես քեզ անցյալից:
-Իսկ ի՞նչ ընդհանրություն ունեմ ես երիտասարդ Հիչքոքի հետ: Ի՞նչ գործ ունեմ նրա հետ: Նա հիմարի մեկն էր, որին ամեն տեղից վռնդում էին, ստորացնում, օգտագործում սեփական նպատակների համար: Երիտասարդ Հիչքոքը անպետք հայր ուներ, և նա ուրախ էր մոր մահվան համար, քանի որ վերջինս ոչնչով առավել չէր: Մի՞թե ես պետք է վերադառնամ անցյալ, որպեսզի տեսնեմ հորս դեմքը մահվան մահճում և չարախնդամ: Նա նույնպես հիմարի մեկն էր:
-Մենք բոլորս էլ հիմարներ ենք,- ասաց Կլեմենսը,- և միշտ էլ այդպիսին ենք եղել: Ուղղակի շարունակում ենք միամտորեն կարծել, որ փոխվում ենք ամեն օրվա հետ: Արթնանում ես և մտածում, որ այլևս հիմար չես: Ստացել ես քո դասը: Երեկ հիմար էիր, բայց այսօր առավոտ` արդեն ոչ: Բայց հաջորդ օրը հասկանում ես, որ ինչպես հիմար կայիր, այնպիսին էլ մնացել ես: Ինձ թվում է՝ ելքը մեկն է ` գոյատևելու և ինչ – որ բանի հասնելու համար ուղղակի պետք է հաշտվել մեր անկատարելության հետ և ապրել
այդ
չափանիշով:
-Ես չեմ ուզում հիշել անկատարի մասին,- հայտարարեց Հիչքոքը,- ես չեմ կարող սեղմել երիտասարդ Հիչքոքի ձեռքը, հասկանո՞ւմ ես: Ո՞րտեղ է նա հիմա: Կարո՞ ղ ես գտնել նրան ինձ համար: Նա մահացել է, գրողը տանի: Ես չեմ կառուցում իմ վաղվա օրը երեկ կատարած հիմարությունների հիման վրա:
-Դու ամեն ինչ սխալ ես հասկացել:
-Ուրեմն թող ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:
Չնայած արդեն վերջացրել էր նախաճաշը, Հիչքոքը շարունակում էր նստել սեղանի շուրջ և նայում իլյումինատորին: Մնացած տիեզերագնացները
տարօրինակ
հայացքով
զննում
էին
նրան:
-Իսկ մետեորիտները իրականում գոյություն ունե՞ ն,-հանկարծ հարցրեց Հիչքոքը:
-Գրողը տանի, դու ինքդ էլ շատ լավ գիտես, որ՝ այո:
-Մեր ռադարի էկրակին` այո: Այսպիսի լուսավոր գծեր են տիեզերքում: Ոչ , ես չեմ հավատում այն ամենին, ինչ կատարվում է առանց իմ ներկայության: Երբեմն չեմ հավատում
ոչ
ոքի
և
ոչինչի,
– նա
նայեց
լանչը
վերջացնող
տիեզերագնացներից
մեկին,
ապա
ուղղվեց,-
Այստեղ
նավի
վերին
հարկ
տանող
աստիճան
կ՞ա:
-Այո:
-Ես պետք է անհապաղ տեսնեմ մետեորիտը:
-Պետք չէ այդքան նյարդայնանալ, բարեկամ:
-Սպասիր ինձ, հիմա կվերադառնամ: Հիչքոքը արագ քայլերով դուրս եկավ: Տիեզերագնացները շարունակում էին դանդաղորեն
ծամել
ուտելիքը:
Որոշ
ժամանակ
անց
նրանցից
մեկը
բարձրացրեց
գլուխը
ափսեից:
-Ինչքա՞ն ժամանակ է նա այսպիսին է: Հիչքոքին նկատի ունեմ:
-Միայն այսօր:
-Երեկ էլ էր նա տարօրինակ:
-Այո, բայց այսօր ամեն ինչ ավելի բարդ է:
-Ինչ – որ մեկը հայտնե՞լ է այդ մասին հոգեբույժին:
-Ես կարծում էի, որ ինքնաբերաբար կանցնի: Յուրաքանչյուրն էլ առաջին
անգամ
տիեզերք
ընկնելով՝անցնում
է
դրա
միջով:
Ինձ
հետ
էլ
էր
նույնը
կատարվում:
Սկզբում
սկսում
ես
փիլիսոփայել
, իսկ
հետ
վախից
դողդողալ,
մարմինդ
պատվում
է
սառը
քրտինքով,
կասկածում
ես
սեփական
ծնողներիդ
վրա,
չես
հավատում
, որ
կա
Երկիր,
և
վերջում
հարբում
ես,
արթնանում
գլխացավով
ու
ամեն
ինչ
անցնում
է:
-Հիչքոքը ոչ մի անգամ չի խմել,- նկատեց ինչ-որ մեկը ,- բայց դա նրան չէր խանգարի: -Չեմ հասկանում, թե ինչպես է անցել նախընտրական հանձնաժողովը:
-Իսկ ինչպե՞ս ենք մենք անցել այն: Նրանց մարդիկ են պետք: Տիեզերքը վախեցնում է հասարակ մարդկանց: Այդ պատճառով հանձնաժողովներն այդքան էլ խստապահանջ
չեն:
-Այս մեկը ոչ մի կերպ չէր կարող պետքական ճանաչվել, -ասաց մեկը
-Սա նրանցից է, ովքեր թքած ունեն ամեն ինչի վրա: Նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Անցավ 5 րոպե: Հիչքոքը չէր վերադառնում: Կլեմենսը չդիմացավ և կանգնեց` քայլերն ուղղեց տիեզերանավի տախտակամած: Հիչքոքն այնտեղ էր: Նա քնքշությամբ սեղմվել էր ծայրագծերին:
-Նա կա,-ասում էր ինքն իրեն:
-Իհարկե, կա:
-Իսկ ես վախենում էի, որ չկա,-Հիչքոքը ուշադիր նայեց Կլեմենսին,-ու դու էլ ես ողջ:
-Ողջ եմ, և այնքան էլ քիչ տարի չեմ ապրում:
-Ոչ, -հակաճառեց Հիչքոքը,- Հիմա, տվյալ պահին, քանի դեռ դու այստեղ ես, դու ողջ ես: Մեկ վայրկյան առաջ դու այստեղ չէիր, և ոչինչ էիր:
-Ինձ համար ես ամեն ինչ էի, -չհամաձայնեց Կլեմենսը:
-Դա կարևոր չէ: Դու ինձ հետ չէիր,-պնդեց Հիչքոքը,- իսկ դա գլխավորն է: Թիմը ներքևո՞ւմ է:
-Այո:
-Իսկ կարո՞ղ ես դա ապացուցել:
-Լսիր, Հիչքոք, լավ կլինի հանդիպես բժիշկ Էդվարդսին: Ինձ թվում է՝ դու օգնության կարիք ունես:
-Ոչ, ինձ հետ ամեն ինչ կարգին է: Իսկ ո՞վ է այստեղ բժիշկը: Դու կարո՞ղ ես ապացուցել, որ նա տիեզերանավի վրա է:
-Կարող եմ: Միակ բանը, որ պետք է անել` կանչել նրան այստեղ:
-Ոչ, ես ուզում եմ ասել, որ հենց այս պահին, այստեղ կանգնած, դու չես կարող ապացուցել ինձ, որ նա այստեղ է: Ճիշտ չե՞մ:
-Իհարկե, մնալով քո կողքին, չեմ կարող:
-Այ, տեսնում ես: Դու չես կարող ապացուցել միայն քո մտավոր կարողությունների շնորհիվ: Իսկ ինձ պետք է հենց այնպիսի
ապացույց,
որ
զգամ:
Նյութական
ապացույցները,
որոնց
հետևից
պետք
է
գնալ
և
քարշ
տալ
այստեղ,
ինձ
պետք
չեն:
Ես
ցանկանում
եմ,
որ
ապացույցը
հնարավոր
լինի
մտապահել,
շոշափել,
հոտ
քաշել,
զգալ
այն
ամբողջությամբ:
Դա
անհնար
է:
Ինչ-որ մի բանի գոյությանը
հավատալու
համար
դու
պետք
է
այն
մշտապես
ունենաս
քո
կողքին:
Երկիրը
կամ
մարդուն
գրպանդ
չես
դնի:
Իսկ
ես
ցանկանում
եմ
հասնել
նրան,
որ
մշտապես
կողքիս
ունենամ
ցանկացած
իր`
նրա
գոյությանը
հավատալու
համար:
Դա
ախր
այնքան
դժվար
է.
գնալ
ինչ-որ տեղ, վերցնել
ֆիզիկապես
գոյություն
ունեցող
ինչ-որ իր, միայն
ինչ-որ մի բան ապացուցելու
համար:
Ես
չեմ
սիրում
ֆիզիկական
իրերը,
քանի
որ
միշտ
էլ
հնարավոր
է
մոռանալ
այն
ինչ-որ տեղ ,
իսկ
հետո
դադարել
հավատալ:
-Այդպիսին են խաղի կանոնները:
-Ես ցանկանում եմ փոխել դրանք: Մի՞թե վատ կլինի հաստատել այս կամ այն իրի կամ մարդու առկայությունը ընդամենը հասարակ
մտքի
թռիչքով
և
վստահ
լինել,
որ
ամեն
ինչը
իր
տեղում
է:
Ես
միշտ
կիմանայի,
թե
ինչ
տեսք
ունի
այս
կամ
այն
վայրը
իմ
բացակայության
ընթացքում:
Ես
կցանկանայի
վստահ
լինել
այդ
հարցում:
-Անհնար է:
-Գիտես, -երազկոտ ասաց Հիչքոքը,- տիեզերքում հայտնվելու միտքը առաջին անգամ ինձ այցելեց 5 տարի առաջ,- Հենց այդ ժամանակ էլ կորցրի աշխատանքս: Ցանկանում էի գրող դառնալ: Մեկը նրանցից, ովքեր շատ են խոսում և քիչ գրում: Դրանք նյարդային, բռնկուն մարդիկ են: Այդ պատճառով,, երբ կորցրի իմ լավ աշխատանքը և հեռացա տպագրական գործից, այդպես էլ չկարողացա ոչինչ գտնել: Այդ ժամանակ ամեն ինչ թարս գնաց: Կինս մահացավ: Ինչպես տեսնում ես, մնայուն ոչինչ չկա, ոչինչ չի մնում այնտեղ, ինչպես դու ես դասավորել: Նյութական իրերի վրա չարժի հույս դնել: Ստիպված էի որդուս թողնել մորաքրոջս խնամակալությանը, գործերս ավելի
ու
ավելի
էին
վատանում,
և
հանկարծ
իմ
անունի
տակ
մի
պատմվածք
տպագրվեց,
որը,
սակայն,
իմը
չէր:
-Ես ինչ-որ բան չեմ հասկանում:
Հիչքոքի գունատ դեմքը պատվեց սառը քրտինքով:
-Կարող եմ միայն ասել այն, որ ես երկար ժամանակ նայում էի տպագրված պատմվածքի էջին, որտեղ գրված էր իմ անունը՝ Յոզեֆ Հիչքոք, բայց ես գիտեի, որ դա մեկ ուրիշն է: Այն փաստը, որ պատմվածքը իսկապես ես եմ գրել, այլ ոչ թե մեկ ուրիշը, ապացուցելու ոչ մի հնարավորություն չկար: Պատմվածքը
ինձ
ծանոթ
էր,
ես
գիտեի,
որ
գրել
եմ
այն,
բայց
թղթի
վրա
տպագրված
անունը
ցույց
էր
տալիս,
որ
ես
ընդամենը
ինչ-որ մի խորհրդանիշ
եմ,
ինչ-որ մեկի անվանումը:
Եվ
այն
ինձ
օտար
էր:
Հենց
այդ
ժամանակ
էլ
հասկացա,
որ
հաջողակ
գրողի
կարիերան
ինձ
համար
ոչինչ
է,
քանի
որ
երբեք
չեմ
կարող
նույնացնել
ինձ
իմ
անվան
հետ:
Ամեն
ինչ
իզուր
կլինի:
Այդ
ժամանակվանից
ի
վեր
չեմ
գրում:
Մի
քանի
օր
անց
պատմվածքներ
գտա
դարակումս
, ես
հիշում
էի,
որ
ինքս
եմ
դրանք
մեքենագրել,
սակայն
համոզված
չէի,
որ
ես
եմ
դրանք
գրել:
Ինձ
միշտ
խանգարել
է
ապացույցների
բացակայության
փաստը,
ինչ-որ բանի ստեղծման
գործընթացի
և
արդեն
ստեղծված
իրի
միջև
ընկած
փոսը:
Այն
, ինչը
արդեն
ստեղծված
է,
դառնում
է
մեռած
և
չի
կարող
ապացույց
հանդիսանալ,
քանի
որ
այլևս
գործողություն
չէ:
Իրական
է
միայն
գործողությունը:
Իսկ
այն
թղթի
թերթը,
որում
գործողությունը
տպագրված
և
հաստատված
է,
կարծես
թե
գոյություն
չունի.
այն
անտեսանելի
է:
Վերջակետ
է
դրվում
այն
ապացույցի
վրա,
որ
եղել
է
գործողություն:
Մնում
է
միայն
հիշողությունը,
որին
ես
չեմ
վստահում:
Կարո՞ղ
եմ
արդյոք
ես
ապացուցել,
որ
ես
եմ
գրել
այդ
պատմվածքները:
Ոչ,
իհարկե:
Կարո՞ղ
է
ինչ-որ մի հեղինակ
անել
դա:
Ի
նկատի
ունեմ
գարծողությունը
ապացույցի
վերածելը:
Ոչ:
Եթե
միայն
ինչ-որ մեկը քեզ չտեսնի
տպագրելուց:
Բայց
ինչ
անել
այն
դեպքում,
երբ
չես
հորինում,
այլ
գրում
ես
ինչ
– որ
բան
, որ
թաքնված
է
ենթագիտակցության
խորքում:
Այն
ժամանակ,
երբ
աշխատանքը
ավարտված
է,
ապացույց
է
դառնում
հիշողությունը:
Այդ
կերպ
ես
սկսեցի
ամեն
տեղ
և
ամեն
ինչում
փնտրել
գործողության
և
արդյունքի
միջև
եղած
այդ
փոսը:
Ես
գտնում
էի
դրանք
ամեն
տեղ:
Սկսեցի
կասկածել,
որ
ես
ամուսնացած
եմ
եղել,
որ
տղա
ունեմ,
որ
երբևիցէ
աշխատանք
եմ
ունեցել:
Կասկածում
էի,
որ
ծնվել
եմ
Իլլինոյս
նահանգում,
որ
իմ
հայրը
հարբեցող
էր,
իսկ
մորս
համար
գոնե
մի
բարի
բառ
չէի
կարողանում
գտնել:
Այդ
ամենը
ես
չէի
կարող
ապացուցել:
Իհարկե,
ինձ
կարող
են
ասել,
որ
լավն
եմ,
այսպիսին
կամ
այնպիսին
եմ,
բայց
հարցը
դրա
մեջ
չէ:
-Ավելի լավ է դուրս գցիր գլխիցդ այդ ամենը,-անտարբեր կերպով ասաց Կլեմենսը:
-Չեմ կարող: Այդ անդունդները և անսահման տարածաչափությունը ինձ հուշեցին
աստղերի
մասին:
Ես
ցանկացա
հրթիռով
հայտնվել
տիեզերքում,
այդ
անէության
մեջ`
մետաղական,
բայց
ձվի
կեղևի
նման
փխրուն
հրթիռի
վրա`
հեռու
ապացույցների
բացակայության
տեղերից:
Ես
հանկարծ
հասկացա,
որ
երջանկություն
կգտնեմ
միայն
տիեզերքում:
Ալդեբարան-P-ի վրա կթռչեմ
տիեզերք,
ապա
միանգամից
հնգամյա
պայմանագիր
կկնքեմ
դեպի
Երկիր
գործուղման
համար,
և
այդպես
կթռչեմ
այստեղ-այնտեղ
մինչև
իմ
կյանքի
վերջին
օրերը:
-Խոսե՞լ ես այդ մասին հոգեբույժի հետ:
-Որպեսզի նա ցեմենտի հիշողության անդունդներն ու փոսերը տաք ջրով և աղմուկով, խոսքերով և շփումո՞վ: Չէ, գոհ ու շնորհակալ եմ,-Հիչքոքը ձայնը կտրեց,
-Ես ավելի եմ վատանում, այնպես չէ՞: Արդեն մտածել եմ այդ մասին: Այսօր առավոտ` արթնանալով, մտածեցի, որ ավելի եմ վատացել: Կամ էլ լավացել,-նա կրկին լռեց և խեթ նայեց,-Դու այստե՞ղ ես: Իսկապե՞ս այստեղ ես: Հապա, ապացուցիր: Կլեմենսը բավականին ուժեղ հարված հասցրեց նրա ձեռքին:
-Այո, -հանգստացավ Հիչքոքը, ուշադիր մերսելով ձեռքը,- Դու եղել ես այստեղ: Ինչ-որ մի վայրկյան առաջ: Բայց հիմա ես չգիտեմ, արդյո՞ք դու այստեղ ես:
-Շուտով կտեսնվենք, -նետեց Կլեմենսը և շտապեց բժշկի հետևից:
Հնչեց տագնապի ձայնը: Մեկ, երկու, երեք: Հրթիռը վեր թռավ, կարծես թե ինչ-որ մեկի ուժեղ աքացիից: Լսվեցին տհաճ, աշխատող փոշեկուլի ձայնի նման հնչյուններ: Կլեմենսը ձայներ լսեց և ներքաշեց իր ականջների մոտ սուլող օդը: Քիչ անց քիթը և թոքերը դատարկվեցին: Կլեմենսի ոտքերը
կարծես
թե
քարացան:
Բայն
հենց
նույն
պահին
հեռացող
օդի
ձայնը
դադարեց:
-Մետեորիտ է, -գոռաց ինչ-որ մեկը:
-Բացակը կնքված է, -լսվեց պատասխանը:
Այդպես էլ կար: «Սարդ» կոչվող արտաքին վթարների պաշտպանիչ գործիքը արդեն արել էր իր գործը` ծածկելով հրթիռի կոտրված մասը մետաղական փակիչով: Կլեմենսը լսեց ինչ-որ մեկի չանջատվող ձայնը, և ապա` գոռոցներ և վազեց թարմ օդով լցված միջանցքով դեպի մասնաբաժին: Բոլորը հավաքված էին: Հատակին պառկած էր Հիչքոքը: Աչքերը փակ` նա անընդհատ կրկնում էր.
-Նա փորձում էր սպանել ինձ! Նա փորձում էր սպանել ինձ!
Նրան օգնեցին ոտքի կանգնել,
-Դա չպետք է տեղի ունենար,-պնդում էր Հիչքոքը,-մի՞թե ես սխալվում եմ: Նա ուղղված էր դեպի ինձ: Ինչո՞ւ նա արեց դա:
-Ամեն ինչ կարգին է, Հիչքոք, ամեն ինչ կարգին է,-հանգստացնում էր նրան կապիտանը:
Բժիշկը այդ ժամանակամիջոցում վիրակապ էր դնում Հիչքոքի վնասված ձեռքին: Վերջինս` բարձրացնելով գլուխը, հանդիպեց
Կլեմենսի
հայացքին:
-Նա ուզում էր սպանել ինձ, -բացատրեց նա ընկերոջը:
-Ես գիտեմ, -Կլեմենսը հանգստացրեց նրան:
Անցավ 17 ժամ: Հրթիռը շարունակում էր իր թռիչքը: Կլեմենսը դուրս եկավ և սկսեց սպասել: Հիմա Հիչքոքի հետ միայն կապիտանն ու հոգեբույժն էին: Նա նստել էր հատակին` պինդ գրկած իր ծնկները:
-Հիչքոք! -դիմեց կապիտանը:
Լռություն:
-Հիչքոք, լսեք ինձ,-իր հերթին փորձ ձեռնարկեց հոգեբույժը:
Կլեմենսին տեսնելով` հոգեբույժը դիմեց, -Դուք նրա ընկե՞րն եք:
-Այո: -Պատրա՞ստ եք օգնել մեզ:
-Եթե կարողանամ:
-Այդ անիծյալ մետեորիտը,-դժգոհեց կապիտանը,- Եթե նա չլիներ, սա չէր պատահի:
-Վաղ թե ուշ դա տեղի կունենար, -նկատեց հոգեբույժը,-Փորձեք խոսել նրա հետ,- դիմեց Կլեմենսին:
Կլեմենսը դանդաղորեն մոտեցավ Հիչքոքին, և թեքվելով նրա կողմը` թեթևակի թափահարեց վերջինիս ձեռքը:
-Հեյ, Հիչքոք, արթնացիր!
Լռություն:
-Սա ես եմ, Կլեմենսը, -նա կրկին փորձեց,-նայիր, ես այստեղ եմ:
Նա խփեց Հիչքոքի թևին: Ապա սկսեց մերսել նրա բռնված վիզը, մեջքը, ծնկներին հակված գլուխը: Նա հայացքը ուղղեց հոգենույժի կողմը, բայց վերջինս միայն թեթևակի հառաչեց: Կապիտանը թոթվեց ուսերը:
-Գուցե փորձե՞նք շոկային թերապիա, բժիշկ: Հոգեբույժը համաձայնեց, -1 ժամից:
«Այո, -մտածեց Կլեմենսը, -շոկային վիճակից մարդու դուրսքաշումը: Տվեք նրան լավ ջազի չափաբաժին,
թափահարեք
նրա
քթի
մոտ
քլորոֆիլի
թուրմով
կամ
ձնծաղիկներից
պատրաստված
գինով,
փռեք
նրա
ոտքերի
տակ
կանաչ
խոտով
ծածկված
գորգ,
օդում
ցանեք
Շանել-ի օծանելիք,
կտրեք
նրա
մազերն
ու
եղունգները,
գեղեցիկ
կին
բերեք
նրա
համար,
գոռացեք
և
տրորեք
նրան
ոտքերով,
ոչնչացրեք
նրան
և
տապակեք
էլեկտրականության
վրա,
լցրեք
նրան
տանջող
բոլոր
բացերը,
բայց
ի՞նչ
կարելի
է
անել
ապացույցների
հետ:
Կարո՞ղ
եք
արդյոք
ցույց
տալ
դրանք
նրան
այնպես,
որ
նա
հավատա
դրանց:
Դուք
չեք
կարող
գրավել
երեխայի
ուշադրությունը
գիշերային
սուլոցով
30 տարի
շարունակ:
Ինչ-որ մի պահի պետք է կանգ առնել:
Բայց
երբ
անեք
դա,
նա
էլի
կորած
կլինի
Ձեր
համար,
եթե
իհարկե,
Դուք
ընդհանրապես
գոյություն
ունեք
նրա
համար»
:
-Հիչքոք! -Կլեմենսը գոռաց այնքան ուժեղ, ինչքան կարող էր, անսահման հուսահատության մեջ, կարծես թե ինքն էր կանգնած անդունդի եզրին,-Սա ես եմ, քո ընկերը! Արթնացիր!
Կլեմենսը շրջվեց և շրջապատի քար լռության մեջ դուրս եկավ: 12 ժամ անց նորից հանկարծակի հնչեց տագնապի ազդանշանը: Երբ բոլորը հավաքվեցին, և ոտնաձայները լռեցին, կապիտանը բացատրեց,
-Հիչքոքը, օգտվելով այն առիթից, որ մենակ է մնացել, հագավ սկաֆանդրը և դուրս եկավ տիեզերք: Միայնակ: Կլեմենսը` հաճախակի թարթելով աչքերը, ջանում էր իլյումինատորի ապակուց այն կողմ տեսնել
աստղերի
լղոզված
հետքերը
և
տիեզերքի
թավ
մթությունը:
-Հիմա նա այնտեղ է, -վերջապես արտաբերեց նա:
-Այո: Մեզնից երևի միլիոն մղոն հեռու: Էլ չենք գտնի նրան: Հենց սկզբից հասկացա, որ նա այնտեղ է, երբ միացավ ռադիոն և լսվեց նրա ձայնը: Խոսում էր ինքը իր հետ:
-Ինչ էր նա ասում?
-Նման մի բան. «Չկան այլևս հրթիռներ: Ոչ մի տեսակ: Եվ մարդիկ էլ չկան ամբողջ տիեզերքում: Չնայած նրանք երբեք էլ չկային: Չկան ոչ մի ծառեր և այլ բույսեր, և չկա ոչ մի աստղ »: Ահա թե ինչ էր նա ասում: Հետո սկսեց նույն խոսքերը ասել իր սեփական ձեռքերի և ոտքերի մասին: Իբր, երբեք էլ ձեռքեր չի ունեցել. «Ոչ մի ոտք: Ո՞րտեղ են ապացույցները, որ ես երբևէ ունեցել եմ դրանցից: Մարմինը նույնպես: Ոչ շրթունքներ ունեմ, ոչ դեմք, ոչ էլ գլուխ: Չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել: Միայն տիեզերք, միայն անդունդ …»
Բոլորը լուռ նայում էին հեռավոր աստղերին: «Տիեզերք, -մտածում էր Կլեմենսը-Հիչքոքը իսկապես սիրում էր այն: Դատարկություն վերևից, դատարկություն ներքևից, և մի ամբողջական դատարկություն մեջտեղում, իսկ նրա մեջ Հիչքոքը, որը ընկնում է ներքև` առհանդիման ոչ առավոտվան, բայց ոչ էլ գիշերվան…»
-Ինչ էր նա ասում?
-Նման մի բան. «Չկան այլևս հրթիռներ: Ոչ մի տեսակ: Եվ մարդիկ էլ չկան ամբողջ տիեզերքում: Չնայած նրանք երբեք էլ չկային: Չկան ոչ մի ծառեր և այլ բույսեր, և չկա ոչ մի աստղ »: Ահա թե ինչ էր նա ասում: Հետո սկսեց նույն խոսքերը ասել իր սեփական ձեռքերի և ոտքերի մասին: Իբր, երբեք էլ ձեռքեր չի ունեցել. «Ոչ մի ոտք: Ո՞րտեղ են ապացույցները, որ ես երբևէ ունեցել եմ դրանցից: Մարմինը նույնպես: Ոչ շրթունքներ ունեմ, ոչ դեմք, ոչ էլ գլուխ: Չունեմ ու երբեք էլ չեմ ունեցել: Միայն տիեզերք, միայն անդունդ …»
Բոլորը լուռ նայում էին հեռավոր աստղերին: «Տիեզերք, -մտածում էր Կլեմենսը-Հիչքոքը իսկապես սիրում էր այն: Դատարկություն վերևից, դատարկություն ներքևից, և մի ամբողջական դատարկություն մեջտեղում, իսկ նրա մեջ Հիչքոքը, որը ընկնում է ներքև` առհանդիման ոչ առավոտվան, բայց ոչ էլ գիշերվան…»
0 մեկնաբանություն:
Post a Comment