Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 7, 2015

Ագռավները համեմատական մտածողություն ունեն

Ագռավները կարողանում են տեսնել համեմատական նմանություններ, անգամ իրար ոչ այդքան նման առարկները համեմատելիս: Որոշ տեսակի թռչուններ կարողանում են անել դա առանց վարժեցնելու:
Ագռավազգիները մշտական ժողովրդականություն են վայելում կենդանիների, հոգեբանների և ընդհանրապես նրանց շարքում, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են կենդանիների ճանաչողական հատկանիշների և ինտելեկտի զարգացման հետ։
Այս թռչունները կարող են օգտագործել աշխատանքային գործիքներ, հիշել մարդկանց արտաքինը, մտաբերել մարդկային ձայները (ինչպես նաև այլ տեսակի թռչուններինը), իսկ սոցիալաան կառույցն ու հաղորդակցումը առանձնանում են բավականին բարդ լինելով: Սրանով հանդերձ, չի կարելի ասել, թե մենք ամեն ինչ գիտենք ագռավազգիների ինտելեկտի մասին. նրանք շարունակում են մեզ զարմացնել` գրավելով նոր ճանաչողական բարձրունքներ, որի հաստատումն են Մոսկվայի պետական համալսարանից Աննա Սմիրնովայի, Զոյա Զորինայի և Տատյանա Օբոզովայի հոդվածն է, որը նրանք Այովայի համալսարանից (ԱՄՆ) Էդուարդ Վասսերմանի հետ հրապարակել են Current Biology (Արդի կենսաբանություն) ամսագրում: Խումբը վաղուց է ուսումնասիրում թռչունների ճանաչողական ընդունակությունները, և մեր վերջին՝ թռչունների ինտելեկտին նվիրված հոդվածում հիշատակված են դրանց մի քանի արդյունքներ:
Հայտնի է, որ ագռավազգիները, այդ թվում՝ մոխրագույն ագռավները, կարողանում են տարբերել իրերն ըստ գույնի, ձևի ու քանակի։ Փորձի առաջին մասը հենց այն էր, որ երկու մոխրագույն ագռավների՝ երկու տարեկանից ոչ մեծ, սովորեցրել են առարկաները համեմատել ըստ այդ հատկանիշների: Մի ագռավի վանդակում հայտնվել է երեք բաժակներով սկուտեղ. բաժակների վրա դրված են եղել երկրաչափական պատկերներով քարտեր: Միջին քարտը եղել է ստուգիչը, որի հետ անհրաժեշտ է եղել համեմատել մնացած երկու քարտերը, որպեսզի հասկանան, որն է նման դրան, որը՝ ոչ։ Այսինքն՝ եթե ստուգիչ քարտի վրա պատկերված է երկու կապույտ քառակուսի, մյուս երկու նկարներից անհրաժեշտ է ընտրել նույն այդ նկարը: Եթե ագռավը ճիշտ էր ընտրում, ապա բաժակի մեջ երկու որդ էր գտնում։
Երբ թռչունները հասկացան` ինչպես նմանությամբ ընտրեն առարկաները, փորձագետները բարդարցրին առաջադրանքը: Այս անգամ ագռվները պիտի ընտրեին ոչ թե ամբողջական նմանությամբ, այլ համեմատաբար նման պատկերը: Օրինակ` եթե օրիակ- քարտում երկու միանման քառակուսիով է, ագռավը պիտի ընտրի երկու միանման շրջանակով քարտը։ Որպես այլընտրանք` երկու տարբեր չափերի շրջագծով քարտի ընտրությունը սխալ էր։ Այսինքն՝ այստեղ հարկավոր էր առանձնացնել հատկանիշը (չափսերի նույնը լինելը) և համեմատաբար կիրառել դա երկրաչափական ուրիշ պատկերի նկատմամբ։ Փոքրիկ տեսանյութն այդ փորձից կարող եք դիտել այստեղ։

Ագռավների համար համեմատություն անելը դժվար չէր։ Ավելի, նույնիսկ առանց հատուկ վարժեցման թռչունները ընդունակ եղան զուգահեռներ անցկացնել տարբեր առարկաների մեջ: Այսինքն՝ նրանց նախապատրաստական փուլ պետք չէր, որ դրա ընթացքում նրանք սովորեն առարկաների մեջ ճշգրիտ համընկնումը։ Ճիշտն ասած, համեմատականության ըմբռնումն առաջ համարվել է միայն մարդուն ու բարձրակարգ կենդանիներին հատուկ հատկանիշ։ Բայց հիմա այնքան տեղեկություն է կուտակվել ագռավների տրամաբանության մասին, որ նույնիսկ չարժե զարմանալ նրանց «համեմատական եզրակացության»ինքնաբուխ լինելու վրա։ ընթացքում անհրաժեշտ չեղավ փորձարկմանն լրացուցիչ պատրաստվելու փուլ, որի ընթցքում նրանց կվարժեցնեին առարկաները տարբերակելու ունակությունը: Եվ ով գիտի, գուցե եթե փորձը կրկնվի այլ տեսակի ագռավազգիների և այլ տեսակի թռչունների հետ, գուցե բացահայտվի, որ առարկաների համեմատականության ըմբռնումը ամենասովորական բանն է կենդանիների, ծայրահեղ դեպքում՝ թռչունների մոտ:

Թարգմանիչ՝ Մերի Թելունց
Աղբյուրը՝ www.nkj.ru

0 մեկնաբանություն:

Post a Comment