Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 8, 2015

Եղնիկը հարձակվել է իրեն նետահարած որսորդի վրա

Ուիսքանսինում նետաձիգ որսորդի բախտը շրջվեց, երբ եղնիկը, որին նա նետահարել էր, շուռ եկավ ու հարձակվեց նրա վրա՝ պատճառ դառնալով, որ որսորդին տանեն հիվանդանոց:
72-ամյա ծերունին ուրբաթ օրը, Թիյչիդայի մոտակայքում նետահարել էր եղնիկի ոտքը՝ վիրավորելով նրան:

Երբ նա փորձել է հետևել էգ եղնիկին, «սա դուրս է ցատկել ու վազել որսորդի վրա, ով մի քանի հաստ մացառների արանքում էր»:-Ֆոնդ դու Լեքի լրագրողին ասաց «Ֆոնդ դու Լեք Շերիֆ»-ի տնօրեն Ջեֆ Բոնեքը:
Որսորդին տարել են հիվանդանոց, սակայն նրա վիճակը դեռևս չի լավացել:
Սա եղնիկների՝ իրենց մարդկային կեղեքիչների հանդեպ կատարած ըմբոստության միայն վերջերս պատահած միջադեպն էր: Վերջին երկու ամիսների ընթացքում եղնիկը մտել է Նյու Յորքի ու Նյու Ջերսիի տներ, մի անգամ էլ լուրջ վնաս հասցրել տներից մեկի լոգարանին: 2013-ին մի այծյամ ավտոբուսի պատուհանից ներս է թռել և դուրս եկել մի ուրիշ պատուհանից՝ ջարդելով ապակին մի սարսափած ընտանիքի վրա:

Եվ, իհարկե, եկեք չմոռանանք դիտել այս հոլովակը:

Թարգմանությունը՝ Նարեկ Սահակյանի
Աղբյուրը՝ www.huffingtonpost.com

0 մեկնաբանություն:

Post a Comment