Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, January 24, 2021

Ջոն Դյուի, ասույթներ



***
Կրթությունը կյանքին պատրաստություն չէ. կրթությունն ինքնին կյանք է:

***
Բնությունը մարդու մայրն է և բնակավայրը, նույնիսկ եթե երբեմն խորթ մայր է և անբարյացակամ, միևնույն է, տուն է:

***
Ինձ համար հավատ նշանակում է չանհանգստանալ:

***
Մի նպատակի հասնելը մեկնակետ է մյուսի համար:

***
Առանց որոշ նպատակների և դրան հասնելու որոշակի ջանքերի ոչ ոք չի կարող ապրել:

***
Ես-ը պատրաստի մի բան չէ, այլ գործողության ընտրության միջոցով շարունակական ձևավորվող մի բան:

***
Մարդն ապրում է գուշակության, առեղծվածի, անորոշությունների աշխարհում:

Թարգմանությունը՝ Էլլադա Բաբայանի

0 մեկնաբանություն:

Post a Comment