Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, January 13, 2021

Պեստալոցցիի ասույթներից


***
Ամենամեծ հաղթանակը, որը մարդը կարող է տանել, հաղթանակն է իր նկատմամբ:

***
Մարդը պետք է գտնի ճիշտը, և թողնի, որ երջանկությունն ինքնուրույն գա:

***
Ես իմացա, որ Աստծո մեծ աշխարհում ոչ ոք կա՛մ չի ցանկանում, կա՛մ ի վիճակի չէ օգնելու որևէ այլ մարդու:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Մարատ Ստեփանյանի


***
Երջանկություն չկա նրա համար, ով ճնշված է կամ հալածված․ոչ, նրա համար հանգիստ լինել չի կարող:

*** 
Դուք կարող եք սատանային դուրս հանել ձեր պարտեզից, բայց նրան կրկին կգտնեք ձեր որդու պարտեզում:

***
Շա՞տ բան է ասվում, եթե ես ասում եմ, որ մարդը մտածելով է իսկապես մարդ դառնում: Հեռացրեք միտքը մարդու կյանքից, և ի՞նչն է մնում:

***
Բարեգործությունը արդարության խեղդումն է ողորմության գավաթում:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Հասմիկ Ներսիսյանի