Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, January 18, 2021

Ջոն Դյուի, ասույթներ



***
Կրթությունը կյանքի նախապատրաստություն չէ. կրթությունը հենց կյանքն է:

***
Գիտության յուրաքանչյուր մեծ ձեռքբերում բխում էր երևակայության նոր հանդգնությունից։

***
Մեկ նպատակին հասնելը մեկնակետն է դեպի մեկ ուրիշ նպատակ։

***
Անհաջողությունը ուսանելի է։ Մի մարդ, ով իսկապես մտածում է, իր անհաջողություններից սովորում է ոչ պակաս, քան հաջողություններից:

***
Լավ մարդը այն մարդն է, ով որքան էլ բարոյապես անարժան եղած լինի, ձգտում է ավելի լավը դառնալուն:

***
Թերահավատություն. կրթված մտքի նշան և նույնիսկ կեցվածք:

***
Բնությունը մարդու մայրն ու բնակավայրն է, նույնիսկ եթե խորթ մայր է ու ընկերատյաց տուն:

***
Մենք մտածում ենք միայն այն ժամանակ, երբ խնդիրներ ենք ունենում:

***
Նվազագույն դիմադրության և նվազագույն դժվարությունների ճանապարհը արդեն կայունացած մտավոր սովորություն է: Պահանջվում է դժվար աշխատանք հին համոզմունքների փոփոխության համար:

***
Իմ կարծիքով վստահությունը չանհանգստանալն է։

Թարգմանությունը՝ Լիլի Գրիգորյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment