Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, September 5, 2016

Նորությունների շարք

Լավան գնում է դեպի ծովը

Հավայան կղզիներում (ԱՄՆ) հրաբուխ է ժայթքում: Դրա լավան վեց մղոն ճանապարհ է անցել դեպի Խաղաղ օվկիանոսը, որտեղ կարմիր, տաք բեկորները խառնվում են համեմատաբար սառը օվկիանոսի հետ:


Տեղի իշխանությունները ասում են, որ լավան վտանգ չի ներկայացնում մոտակա քաղաքների համար, սակայն մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ դրանից: Զբոսաշրջիկները դեռ մոտենում են լավային` այն տեսնելու և լուսանկարելու համար:



Հրդեհ Կալիֆոռնիայում


Կալիֆոռնիայում հրշեջները պայքարում են մեծ հրդեհի դեմ: Այն ընդամենը մի քանի ժամում տարածվել է մոտավորապես 130 ակրի վրա:
Հրշեջները, ովքեր ուրիշ վայրում էին կրակի դեմ պայքարում, եկել են օգնության: Ուղղաթիռները կրակը հանգցնող նյութեր են ցանել կրակի վրա՝ առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով:
Այս հրդեհից ոչ ոք չի տուժել, սակայն հրշեջները պատրաստ են ամենաքիչը 200 էվակուացիայի: Էվակուացիայի կենտրոնը տեղակայվել է եկեղեցում:


Թարգմանեց Արտակ Նշանյանը, խորհրդատու՝ Իրինա Ապոյան


Աղջիկը նկարում է բերանով

Աֆղանստանում հաշմանդամությունը հաճախ դիտվում է  որպես թուլություն: Մի աֆղան աղջիկ, սակայն, այդպես չի կարծում:

Նա ի ծնե վերջույթների մասնակի անդամալուծություն ունի, բայց դա չի խանգարում նկարելուն: Մատներով նկարելու փոխարեն նա օգտագործում է բերանը:

Աղջիկն ասում է, որ մինչև նկարել սկսելը ինքը շատ ճնշված էր, օրը երեք անգամ լաց էր լինում: Նա իրեն արդեն լավ է զգում և պատրաստվում է Կանադայում իր նկարների ցուցահանդեսը կազմակերպել:


Բանտարկյալները փրկել են բանտապահին


ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բանտարկյալների մի խումբ շատ զարմանալի բան են արել: Երբ նրանք խցից տեսան իրենց ուշագնաց պահակին, դուրս վազեցին խցից, ոչ թե որպեսզի փախչեն, այլ որպեսզի օգնեն նրան: Նրանք օգնություն էին կանչում, բայց երբ ոչ ոք չեկավ, օգտվեցին բանտապահի ռացիայից, որ զանգեին այլ պահակների:

Մյուս պահակները եկան և բանտարկյալներին վերադարձրին իրենց խուցը: Ոմանք փորձում էին արհեստական շնչառությամբ ուշքի բերել հիվանդին, իսկ հետո բուժաշխատողներին կանչեցին: Պահակը փրկվեց, և մարդիկ հիմա գովում են, բանտարկյալներին արագ արձագանքը դեպքին:


Թարգմանեց Տիգրան Աբրահամյանը, խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment