РИА Новости-ն հաղորդում է, որ Երկիր մոլորակի վրա սկսվել է նոր երկրաբանական և պատմական դարաշրջան՝ անտրոպոգեն դարաշրջանը,այսինքն՝ մարդկության դարաշրջանը։Այդ մասին Քեյփթաունում տեղի ունեցած երկրաբանական կոնգրեսում պաշտոնապես հայտարարել է ստրատիգրաֆիայի միջազգային հանձնաժողովը ։
«Անտրոպոգենը հատկանշվում է նրանով,
որ մեր բոլորիս գործողությունները սկսել են գլխավոր դեր ունենալ երկրագնդի բոլոր էկոլոգիական մեխանիզմների աշխատանքում։ Ըստ էության, երկրագունդը մի հսկայական տիեզերանավ է, որի անձնակազմը մարդկությունն է»,-հայտարարել է Քրիստոֆեր Ռափլին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից։Նա նշել է նաև, որ աստղաթիռի կենսաապահովման համակարգի աշխատանքին մշտապես խառնվելը կլիներ անմտություն, և ատրոպոգենի սկիզբը հիշեցնում է մեզ, որ մարդկությունը կրակի հետ է խաղում։ Բնապահպանները, կենսաբաններն ու բնական գիտությունների
շատ այլ ներկայացուցիչներ արդեն ավելի քան կես դար է՝ խոսում են անտրոպոգենի ի հայտ գալու մասին։ Դրա օգտին առաջ են քաշվում մի շարք փաստարկներ, որոնք հենվում են կենդանիների ոչնչացման և էկոհամակարգի՝մարդու
գործունեությանբ առաջ եկած անդառնալի փոփոխությունների կտրուկ արագացման վրա։ Սակայն երկրաբանները հանդես են գալիս այդ գաղափարի դեմ, քանի որ, նրանց խոսքով, նմանօրինակ պրոցեսները չեն կարող նկատելի հետք թողնել Երկրագնդի վրա, որը ընդունակ է հուշելու մեր հեռավոր հետնորդներին կամ մոլորակի հյուրերին, որ այդ ժամանակ սկսվել է մեր քաղաքակրթության զարգացմամբ պայմանավորված նոր դարաշրջան։ Քանի որ անտրոպոգենի դարաշրջանի հերթափոխի մասին հստակ «ոսկե մեխ» գոյություն չունի, գիտնականները,
որոնք այսօր ուզում են հայտարարել անտրոպոգենի սկսվելու մասին, ստիպված են պայմանավորվել, թե Երկիր մոլորակի և մարդկության պատմության որ իրադարձությունը կարող է դրա դերը կատարել։ Այդ դերին այսօր տարբեր աստիճանի հաջողություններով հավակնում են 17դարի սկիզբը, 1950-ականների կեսերը և 1964թիվը։ Ավելի վաղ երկրաբանները հասկացել էին, որ Երկրի տեկտոնական սալերը ձևավորվել են երկրի միջնապատի հալոցքի շատրվանի պատճառով,
որը հասել է Երկրի մակերևույթին՝ երկրակեղևը մասերի բաժանելով։
Թարգմանեց Գագիկ Ավետիսյանը, 10-րդ դասարան
0 մեկնաբանություն:
Post a Comment