-
Թռչու՞ն է:
-
Ինքնաթի՞ռ է:
-
Ո՛չ, դա Բեթմենն է: Ավելի ճիշտ՝ Բեթմենի՝ աշխարհի ամենաառաջնակարգ կոստյումն է:
Իր վրա ունենալով 23 հարմարանքներ՝ այն հիանալիորեն նմանվում է հենց իրական սուպերհերոսին:
Այս կոստյումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում կերպարի ամենից
հաջողված նմանակում:
Ստեղծված լինելով
հատուկ էֆեկտների մասնագետ Ջուլիան Չեքլիի կողմից՝ հանդերձանքը պարունակում է այնպիսի
գործիքներ, ինչպիսիք են ծխային նռնակները, առարկաներից կառչող զենքերը, ուլտրամանուշակագույն
լամպերը և այլն:
Ուշագրավ է, որ կոստյումը
տպվել է 3D տպիչով, այնուհետև հարմարեցվել հենց Չեքլիի հասակով մեկ: Կստյումը հագտին
208 սմ հասակով Չեկլին շատ ազդեցիկ տեսք է ստացել։
Չնայած Գոթեմ քաղաքի
չարիքի դեմ պայքարելով իր շատ զբաղված լինելուն՝ Բեթմենը որոշ ժամանակ է հատկացրել
ստանալու համար Գինեսի հեղինակավոր մրցանակը, որը կերևա 2017 թվականի՝ Գինեսի աշխարհի
ռեկորդների գրքի Խաղերի նոր հրատարակության մեջ։
Ամբողջովին նոր կերպ
զրահապատված և պատրաստած Բթմենին մնում է միայն գտնել Ռոբինին:
Այդ տներում մարդիկ են ապրում, սակայն, պարզվում է, նրանք պետք է հեռանան անկախ իրենց կամքից:
Սա շատ մեծ խնդիր է Պերուի համար: Այն առհասարակ մեծ խնդիր է նաև ամբողջ Լատինական Ամերիկայի համար:
Աղբյուրը
Այս նորությունը Անգլիայից է: Մի հիվանդանոցում գտնվում են հիվանդ երեխաներ: Հիվանդանոցի պատուհան մաքրողները, ցանկանալով երեխաներին ուրախացնել, հագնում են սուպերհորոսների կոստյումներ: Նրանք բարձրանում են հիվանդանոցի տանիքին և պարաններով սահում ներքև:
Երեխաները նստում են պատուհանների դիմաց ու դիտում սահող սուպերհերոսներին: Նրանք շատ են ուրախանում: Ուրախանում են նաև ապակի մաքրողները:
Թարգմանեց Նանե Սարգսյանը, խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment