Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, September 27, 2016

Եվրատեսիլ- 2017-ը հնարավոր է՝ կընդունի Ռուսաստանը

Ուկրաինան կարող է զրկվել Եվրատեսիլ 2017-ի անցկացման իրավունքից`առաջացած նախապատրաստական աշխատանքների հետ կապված խոչընդոտների պատճառով: «Известия»-ն գրում է, որ այդ մասին Եվրատեսիլ մրցույթի հեռարձակման միությունը հայտնել է մրցույթի կազմակերպչի մամլո ծառայությանը: Այդ դեպքում Եվրատեսիլ 2017-ը կանցկացվի ուրիշ երկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

Նշենք, որ Եվրատեսիլում երկրորդ տեղում էր Ավստրալիան, բայց ելնելով նրա աշխարհագրական դիրքից՝ այդ երկիրը անվանապես մրցույթի համակազմակերպիչ է:
Այդ պատճառով, Եվրատեսիլ 2017-ը կարող է անցկացվել Ռուսաստանում, քանի որ այդ երկրի ներկայացուցիչը մրցույթում գրավել էր երրորդ տեղը:
«Ուկրաինան հաղթել է Եվրատեսիլ 2016-ին, ինչը նշանակում է, որ նրան է պատկանում նաև հաջորդ մրցույթն իր երկրում ընդունելու իրավունքը: Հաղթողի կոչումից նրանց ոչ ոք չի կարող զրկել: Բայց Կիևը մինչև հոկտեմբեր պետք է հայտարարի մրցույթի անցկացման վայրը»,- տեղեկացնում են մրցույթի կազմակերպիչները:
Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահ Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ մրցույթի անցկացման վայրի համար հավակնում են Կիևը և Օդեսան, բայց այդ քաղաքներում մրցույթի անցկացման անհրաժեշ պայմաններ չկան, մասնավորապես՝ մրցույթի անցկացման սրահ, որը պիտի փակ լինի։
Ալսանիան նշել է. «Ամենից շատ մտահոգված ենք նրանով, թե կհասցնենք արդյոք մինչև եկող տարվա մայիսը պատրաստել բոլոր ենթակառուցվածքները։
Հրատարակչությունը նշել է, որ առայժմ Եվրատեսիլ- 2017-ի անցկացման ամենահավանական վայրը նշվում է Կիևի՝ Ցուցահանդեսների միջազգային կենտրոնը, բայց այդ տեղի համար էլ պահանջվում են ֆինանսական մեծ ներդրումներ:
Օգոստոսի 4-ին Ուկրաինայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել, որը հնարավորություն կտա ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները Եվրատեսիլ 2017 մրցույթի կազմակերպման և անցկացման համար: Համաձայն այդ որոշման՝ Ուկրաինայի 2017թ. պետբյուջեն պատրաստելիս  հեռուստառադիոյի պետկոմն ու ֆինանսների նախարարությունը պիտի մրցույթի անցկացման միջոցներ նախատեսեն 15միլիոն եվրոյին համարժեք գումարից ոչ պակաս:

Նշենք, որ համաձայն մայիսյան հարցումների՝ Ռուսաստանի քաղաքացիները դեմ են Եվրատեսիլ 2017-ին իրենց երկրի ներկայացուցիչի մասնակցելուն:


Թարգմանեց Մերի Մարկոսյանը

0 մեկնաբանություն:

Post a Comment