Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, September 22, 2016

Հնդկաստանից Բրիտանիա՝ արևի էներգիայով

Մեքենայով Բրիտանիա ճամփորդելը ազգությամբ հնդիկ մի մարդու մանկության երազանքն էր, բայց հիացած չէր Հնդկաստանի աղտոտված օդով: Նա որոշեց հին, փոքր, եռանիվ մեքենան դարձնել արևային էներգիայով աշխատող:

Նա ասաց, որ այդ աշխատանքը հեշտ չէր, քանի որ ինքը չգիտեր՝ ինչպես անել դա, և չուներ անհրաժեշտ լավ գործիքներ:
Տղամարդն ու իր խմբի անդամները գործն սկսեցին «փորձը փորձանք չէ» սկզբունքով։ Նրանք մի քանի անգամ ձախողվեցին, բայց խմբի անդամները հավատում էին իրենց բռնած գործին: Նրանք անհաջողության մատնվեցին նույնիսկ անցած տարի, , երբ մեկ կիլոմետր քշելուց հետո իրենց մեքենան շարքից դուրս եկավ:
Հիմա արդեն Հնդկաստանի և  Բրիտանիայի միջև 9978 կմ ճանապարհը խնդիր չէ:

Հնդիկը Բրիտանիա ժամանեց 5 օր ուշացումով, քանի որ ինչ-որ մեկը գողացել էր նրա անձնագիրը: Նա հույս ունի, որ իր ճամփորդությունը կստիպի մարդկանց մտածելու տրանսպորտի ապագայի մասին:

Թարգմանեց Արտակ Նշանյանը,
խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment