Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, September 14, 2016

Համակարգիչն ու ինտերնետային մշակույթը

Համակագիչը 20-րդ դարի ամենամեծ գյուտն է, որը այսօր կառավարում է գնացքները, ինքնաթիռները, բանկերը, գործարանները։ Տանը այն հնարավորություն է տալիս խաղալու, աշխատելու և շփվելու։
Բայց ին՞չ կարող ենք մենք սպասել նրանից։ Մասնագիտական աշխարհում համակարգիչը հեռավար աշխատանքի հնարավորություն է տալիս։
Մարդիկ, դուրս չգալով իրենց տնից, աշխատում են հեռավար՝ կապ պահպանելով իրենց կազմակերպության հետ։ Ճանապարհից խուսափելու համար դա լավ է, բայց գործընկերների հետ անմիջական քննարկման հնարավորություն չունենալը՝ վատ։ Դպրոցում այն մուլտիմեդիայի հնարավորություն է տալիս`տեքստ, նկարներ, որոնք ավելի ինտերակտիվ են դարձնում դասը։

Դու կարող ես այցելել թանգարան, սենյակից սենյակ՝ մնալով քո էկրանի դիմաց։ Ինտերնետային ցանցը հեշտացնում է նաև շփումը դպրոցների միջև։ Համակարգիչը լավ գործիք է, որը տալիս է ինֆորմացիոն լայն հնարավորություն։ Այն շփման, փոխանակումների հնարավորություն է տալիս, ինչը շատ լավ է։ Բայց հրաշքներ չի գործում. օգտագործելու համար, պետք է իմանալ գրել և հատկապես ճիշտ կազմակերպել անհրաժեշտ ինֆորմացիայի որոնումը, քանի որ, ի տարբերություն քեզ, համակարգիչը խելացի չէ:

Ֆրանսերենից թարգմանեցին 11-րդ և 12-րդ դասարանների սովորողները
Աղբյուրը

0 մեկնաբանություն:

Post a Comment