Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, August 19, 2016

Բոլորին փրկել չենք կարող

«Թարգմանում են նորեկները» շարքից

Մի անգամ մակընթացության ժամանակ ալիքը ափ գցեց ծովաստղերի: Հետո՝ տեղատվության ժամանակ, բազմաթիվ ծովաստղեր մնացին արևի տակ՝ ենթարկվելով չորանալու վտանգին:
Բայց մի տղա, որը քայլում էր ափով, որոշեց նրանց հետ գցել ծովը, որպեսզի նրանք շարնակեն իրենց կյանքը:

Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.
-ինչո՞ւ ես այդպես անում, չէ՞ որ չես կարող փրկել բոլոր այդ արարածներին, նրանց մեծամասնությունը, միևնույնն է, կմեռնի։ Քո ջանքերը ոչինչ չեն փոխի:
-Իհարկե, ես չեմ կարողանա փրկել բոլորին։
Տղան մի ծովաստղի էլ վերցրեց, մի պահ մտածեց, նետեց նրան ջուրը և ասաց.
-Բայց իմ ջանքերը շատ բան կփոխեն….  հենց այս ծովաստղի համար:


Աղբյուրը՝ pritchi.ru

Թարգմանեց Տիգրան Դանիելյանը, 10-րդ դասարան

0 մեկնաբանություն:

Post a Comment