«Թարգմանում են նորեկները» շաքից
Մի անգամ զրույցի ժամանակ լրագրողը բժշկության ասպարեզում մի քանի կարևոր բացահայտում կատարած գիտնականին
հարցրեց, թե ինչպես է
եղել, որ նա որոշել է, որ կարող է հասնել ավելիին, քան սովորական մարդը։ Ինչն է առանձնացնում նրան ուրիշ մարդկանցից։ Գիտնականը պատասխանեց, որ իր կարծիքով դա սկզբ է առել մորից ստացած մի դասից, երբ ինքը դեռ երկու տարեկան էր։
Մի օր ինքը փորձում էր սառնարանից վերցնել կաթի շիշը, բայց դա սահեց ձեռքից, և ողջ պարունակությունը ողողոց խոհանոցի հատակը. իսկական կաթե ծով։ Երբ մայրը մտավ խոհանոց, գոռալու, խրատ կարդալու կամ որդուն պատժելու փոխարեն ասաց․
- Ռոբերտ, ինչ հրաշալի խառնաշփոթ ես ստեղծել։ Երբեք չեմ տեսել կաթե այսքան մեծ ջրափոս։ Լավ, եղածը եղած է։ Եթե ուզում ես, մի փոքր խաղա կաթի մեջ, հետո կմաքրենք։
Տղան խաղացել է, իսկ մի քանի րոպեից մայրն ասել է․
-Գիտե՞ս ինչ, Ռոբերտ, աղբ ստեղծելով՝ վերջիվերջո պետք է լինում այն մաքրել։ Ի՞նչպես ես ուզում մաքրել. սպունգո՞վ, սրբիչո՞վ թե խոզանակով։
Ինքն ընտրել է սպունգը, և նրանք միասին մաքրել են թափված կաթը։ Մայրն ասել է․
-Այն, ինչ այստեղ կատարվեց, կարելի է անվանել երկու փոքրիկ ձեռքերով մեծ կաթի շշի տեղափոխման անհաջող փորձարկում։ Արի գնանք փողոց, լցնենք շիշը ջրով և տեսնենք՝ չկա արդյոք շիշն առանց գցելու տանելու միջոց։
Փոքրիկը բացահայտել է, որ կարող է պահել շիշն առանց գցելու, եթե բռնի վզիկից՝ խցանի կողքից։ Ինչ հիանալի դաս էր։
Հետո ականավոր գիտնականն ասաց, որ հենց այդ ժամանակ է ինքը հասկացել, որ չարժե վախենալ սխալներ գործելուց։ Նա հասկացել է, որ, ընդհակառակը, սխալները հնարավորություններ են՝ իմանալու ինչ-որ նոր բան, իսկ դա, ի վերջո կազմում է գիտական փորձարկման էությունը։ Նույնիսկ եթե փորձարկումը չի հաջողվել, դրա օգնությամբ մենք իմանում ենք ինչ-որ արժեքավոր բան։
Աղբյուրը՝ pritchi.ru
Թարգմանեց Անի Ավթանդիլյանը
0 մեկնաբանություն:
Post a Comment