Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, April 28, 2023

Վերջը. խորխե Լուիս Բորխես




Ռեկաբարենը պառկած էր։ Մաքրեց, բաց արեց աչքերն ու տեսավ եղեգնյա ցածր, թեք առաստաղը։ 
Լսվում էին կիթառի զնգոցներ՝ ասես վատ լաբիրինթոս՝ անվերջ խճճվող ու արձակվող…

Կամաց-կամաց նա վերադարձավ իրականություն՝ իր առօրյան, որը երբեք չէր փոխի այլ իրականությամբ։ Նայեց առանց ամաչելու իր հսկա, անպետք մարմնին, կոպիտ բրդյա պոնչոյին, որը փաթաթված էր իր ոտքերին: Դրսում` պատուհանի ճաղերից այն կողմ` դաշտում, ցերեկը արդեն քնել էր, բայց երկինքը դեռ լուսավոր էր։ Ձախ ձեռքով հնչեցրեց մահճակալի ներքևում կախված բրոնզե զանգը։ Այն մեկ-երկու անգամ տատանվեց։ Դռան մյուս կողմից համեստ ակորդները շարունակում էին
Thursday, April 27, 2023

Ձեռագրաբանություն․ ձեռագիրը՝ անհատականության հայելին



Բոլորիս հետ էլ կյանքի ընթացքում լինում է, որ ինքներս մեզ մեր վարքի կամ անհատականության խորքերի մասին հարցեր տանք։ Ձեռագրաբանությունը՝ արվեստ և հումանիտար գիտություն, ձեռագրի միջոցով մեզ մեր ես-ին մոտեցնելով՝ կարող է օգնել հասկանալու, թե ինչպես ենք գործում և բացահայտել մեր անհատականության թաքնված կողմերը։

Ձեռագրաբանությունը ձեռագիրն ուսումնասիրելու արվեստն է՝ անհատականության ու հիմնական վարքագծերը երևան հանելու համար։ Ձեռագրի վերլուծության հետ առնչվող առաջին աշխատանքը իտալացի Կամիլիո Բալդիի հեղինակածն է, որը լույս է տեսել 1622 թվականին։ Բայց միայն 19-րդ դարում է անհատականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել, այդ թվում՝ ձեռագրի միջոցով։
Sunday, April 16, 2023

Ռումբի պահանջը․․․ Էրդողանին ուղղված բողոքը շփոթեցրել է ԱԶԿ-ին


Ենթադրվում է, որ ԱԶԿ-ական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ մոտ նախարարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բողոքել է Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից: 
Քահրամանմարաշի երկրաշարժից, որը ցնցել է Թուրքիան, անցել է մոտ 2 ամիս։ Բոլոր նախարարները, ԱԶԿ-ական և ԱՀԿ-ական պատգամավորները շաբաթներով ծառայել են աղետի գոտում։
Halktv.com.tr-ից Սեյհան Ավշարի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի գոտում առաջացած որոշ խնդիրներ ներկայացվել են ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իսկ դրանցից մեկը շատ կարևոր նախարարի բողոքն էր։
Wednesday, March 29, 2023

Ուսուցչուհու հյուրը. Իզաբել Այենդե


 Ուսուցչուհի Ինեսը մտավ Լա Պեռլա դե Օրիենտե, որում այդ ժամին հաճախորդ չկար, գնաց վաճառասեղանի մոտ, որտեղ Ռիադ Հալաբին փաթաթում էր գունավոր ծաղիկներով կտորը, և ասաց, որ հենց նոր կտրել է իր պանսիոնատի հյուրերից մեկի կոկորդը։ Գանձապահը հանեց մի սպիտակ թաշկինակ և փակեց նրա բերանը։

-Ինչ ասացի՞ր, Ինես:

-Ինչ լսեցիր, թո՛ւրք։

-Մեռա՞ծ է։

-Իհարկե:

Monday, March 13, 2023

Տե՛ր, ես խնդրում եմ մի այգի. Ալֆոնսո Գիլեն Զելայա

 


Տե՛ր, ես խնդրում եմ մի  այգի մի հանգիստ անկյունում,

Որտեղ առու կա, ու կա առատ ջուր,
Խոնարհ փոքրիկ տուն՝ ծածկված կապույտ զանգերով,
Ու մի կին ու տղա, որ կլինեն քեզ պես։
Կցանկանայի ապրել երկար տարիներ, առանց ատելության,
Ու վարվել այնպես , ինչպես գետերը․  խոնավացնել երկիրը
Իմ բանաստեղծություններով ու արարքներով՝  թարմ ու մաքուր:
Տե՛ր , տուր ինձ ճանապարհ ծառերով և թռչուններով:
Thursday, March 9, 2023

Ես անզեն եմ. Աթենագորաս պատրիարք

Պետք է դադարեցնել վարել ամենադժվար պատերազմը՝ պատերազմն ինքներս մեզ հետ։ 
Պետք է զինաթափենք ինքներս մեզ:
Sunday, March 5, 2023

Լինետ Յադոմ-Բոակյեն




Ով է նա և ինչով է հայտնի
Lynette Yiadom-Boakye
Citrine by the Ounce 2014
Doreen Chambers and Philippe Monrougié
© Lynette Yiadom-Boakye


Լինետ Յադոմ-Բոակյեն ծնվել է Լոնդոնում 1977 թվականին: Նրա ծնողները Գանայից Մեծ Բրիտանիա են տեղափոխվել 1960-ականներին: Նրանք երկուսն էլ բուժակ էին։ Երբ Լինետը փոքր էր, սիրում էր երազել և օգտագործել իր երևակայությունը: Մինչ նրա նկարչուհի դառնալու որոշումը, նա ցանկանում էր ակնաբույժ լինել:
Thursday, February 23, 2023

Գալակտիոն Տաբիձե․ Քայլում էինք դեպի տաճար

 


Քայլում էինք դեպ տաճար մենք երկուսով։

Երեկո էր․ Աղոթքներ․ Զանգեր։

Եվ մեր հրաշք ճամփին, Լենորա, 

Քամին լացով կոտրում էր ճյուղեր։

Թևերը կարոտում էին քաջությունը անհոգության,

Կարոտում էին քո հեռավորությունը նրանք։

Սակայն հանկարծ ինչ-որ երրորդ,

Տգեղ երրորդ կանգնեց մեր միջև։

Եվ լսեցինք մենք մի խուլ ձայն․

Wednesday, February 1, 2023

Բերտա Մորիզո

 

Բերտա Մորիզո
Բերտա Մորիզոն ծնվել է 1841 թվականին Ֆրանսիայում՝ Փարիզում։ Նրա ընտանիքը հարուստ էր, և մինչ նա մեծանում էր, ծնողները խրախուսում էին նրան և քրոջը՝ Էդմային՝ գնալու արվեստի դասերի, և ընդունում էին նրանց տաղանդը: Նրանք, այնուամենայնիվ, չէին ցանկանում, որ Մորիզոն պրոֆեսիոնալ նկարիչ դառնար: Նախատեսված էր, որ նկարչությունը պարզապես հոբբի կլինի: 
Նա նկարիչների՝ «իմպրեսիոնիստներ» կոչվող խմբի մի մասնիկն էր:

Բերտա Մորիզոն սկզբում իմպրեսիոնիստների խմբի միակ կին անդամն էր։ 1877 թվականին նա մասնակցել է իրենց «իմպրեսիոնիստ» կոչվող խմբի առաջին ցուցահանդեսին։ Նա մասնակցել է բոլոր ցուցահանդեսներին՝ բացի 1879 թվականի ցուցահանդեսից, քանի որ հիվանդացել է դստերը՝ Ջուլիին ծննդաբերելուց հետո: