Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, April 28, 2023

Վերջը. խորխե Լուիս Բորխես




Ռեկաբարենը պառկած էր։ Մաքրեց, բաց արեց աչքերն ու տեսավ եղեգնյա ցածր, թեք առաստաղը։ 
Լսվում էին կիթառի զնգոցներ՝ ասես վատ լաբիրինթոս՝ անվերջ խճճվող ու արձակվող…

Կամաց-կամաց նա վերադարձավ իրականություն՝ իր առօրյան, որը երբեք չէր փոխի այլ իրականությամբ։ Նայեց առանց ամաչելու իր հսկա, անպետք մարմնին, կոպիտ բրդյա պոնչոյին, որը փաթաթված էր իր ոտքերին: Դրսում` պատուհանի ճաղերից այն կողմ` դաշտում, ցերեկը արդեն քնել էր, բայց երկինքը դեռ լուսավոր էր։ Ձախ ձեռքով հնչեցրեց մահճակալի ներքևում կախված բրոնզե զանգը։ Այն մեկ-երկու անգամ տատանվեց։ Դռան մյուս կողմից համեստ ակորդները շարունակում էին հասնել նրա ականջին։ Նվագողը մի սևամորթ տղամարդ էր, որը այդ գիշեր հայտնվել էր՝ պնդելով, որ երգիչ է, և որ ինչ-որ անծանոթ մի այլ երաժշտի Պայադայի[1] մարտահրավեր էր նետել։ Հաղթանակած՝ նա շարունակում էր մնալ պանդոկում՝ կարծես ինչ-որ մեկին սպասելով։ Ժամերով նստում էր՝ կիթառը ձեռքին, նվագում էր, բայց չէր երգում. երևի կորուստը վշտացրել էր նրան։ Բոլորն արդեն համարում է այդ մարդուն անվնաս և միայնակ։
Ռեկաբարենը՝ պանդոկի տերը, չէր մոռանա այդ օրվա հակամարտությունը. երբ նա խոտի մեկ երրորդն արդեն հավաքել էր, հանկարծակի կաթվածահար եղավ, կորցրեց խոսելու ունակությունը։
Վեպերի դժբախտ հերոսներին խղճալով՝ սեփական դժբախտություններին ավելի ծանր ենք նայում. շատ տառապանք չտեսած Ռեկաբարենը ընդունեց իր ճակատագիրը: Կենդանիների պես ապրում էր ներկայով. հիմա նա նայում է երկնքին ու մտածում, որ լուսնի կարմրավուն գույնը անձրևի նշան է։ 
Հնդկական դիմագծերով մի տղա (երևի որդին) դուռը բացեց։ Ռեկաբարենն աչքերով նրան հարցրեց՝ հաճախորդներ կա՞ն։ Տղան լուռ ասաց՝ ոչ. սևամորթը չէր երգում։ Պառկած մնաց մենակ. ձախ ձեռքով ինչ-որ ժամանակ խաղ էր անում զանգի հետ։ 
Հարթավայրը արևի վերջին շողի ներքո կարծես վերացական լիներ, ինչպես երազի տեսարանները։ Հորիզոնում մի կետ շարժվեց ու մեծանալով վերածվեց ձիավորի, որը գալիս էր, կամ կարծես թե գալիս էր, դեպի տուն: Մոտ երկու հարյուր մղոն սլացավ։ 
Ռեկաբարենը տեսավ տղամարդու գլխարկը, երկար մուգ պոնչոն, մավրիտանական ձին, բայց դեմքը՝ ոչ։ Նա վերջապես իջավ ձիուց, արագ քայլերով մոտեցավ։ Ռեկաբարենն այլևս չէր տեսնում նրան, բայց լսում էր սուլոցը, տեսնում՝ ինչպես է ձիուն ամուր կապում ցանկապատին ու քայլում դեպի պանդոկը։ 
Տղամարդը, չհեռացնելով աչքերը կիթառից, կարծես ինչ-որ բան էր փնտրում։ Սևամորթը կամացուկ ասաց. 
-Ես գիտեի, պարոն, վստահ էի Ձեզ վրա։ 
Տղամարդը կոշտ ձայնով պատասխանեց.
-Ես էլ՝ քո, սևամո՛րթ: Քեզ շատ սպասեցրի, բայց ահա եկել եմ:
Լռություն տիրեց։ Վերջապես սևամորթը պատասխանեց.
-Ես սովոր եմ սպասել: Ես յոթ տարի սպասել եմ։
-Ավելի քան յոթ տարի է՝ երեխաներիս չեմ տեսնել։ Ես գտա նրանց այդ օրը և չէի ուզում՝ մտածեին, որ ես մարդասպան եմ: 
-Ես արդեն հոգացել եմ,-ասաց սեւամորթը, հուսով եմ նրանց հետ ամեն ինչ կարգին է։ 
Անծանոթը, որ նստած էր վաճառասեղանի մոտ, սրտանց ծիծաղեց։ Գարեջուր խնդրեց և մի շնչով խմեց։ 
-Ես նրանց մի լավ խորհուրդ տվեցի,- ասաց նա,- որ երբեք անօգուտ և անարժան չլինեն. մարդը չպետք է մարդու արյուն թափի։ 
Մի դանդաղ ակորդ նվագելուց հետո սևամորթը պատասխանեց.
-Ճիշտ ես ասել: Նրանք մեզ նման պետք չէ լինեն:
-Համենայն դեպս՝ ինձ նման,- ասաց անծանոթը և ավելացրեց կարծես բարձրաձայն մտածելով,- ճակատագիրս է ուզեցել, որ սպանեմ, և հիմա նորից դանակը ձեռքս է դնում։ 
Սևամորթը, կարծես չլսելով նրան, ասաց. 
-Աշնանը օրերը կարճանում են։
-Բավարար է ինձ եղած լույսը,- պատասխանեց՝ ոտքի կանգնելով:
Կանգնեց սևամորթի առջև և, կարծես հոգնած, ասաց.
-Կիթառը հանգիստ թողեք, այսօր այլ հակամարտություն ունենք։
Երկուսով քայլեցին դեպի դուռը։ Սևամորթը մրմնջաց.
-Հավանաբար ինձ համար այս անգամը առաջինի պես վատ ավարտ կունենա:
-Առաջին անգամը քեզ համար վատ ավարտ չունեցավ։ Կատարվածից հետո հաղթանակած քայլում ես դեպի երկրորդը։
Նրանք միասին քայլելով պանդոկից դուրս եկան։ Դաշտի բոլոր հատվածները իրար էին նման, պայծառ փայլում էր լուսինը: Հանկարծ նայեցին միմյանց։ Կանգ առան, և անծանոթը հանեց իր դանակը։ Արդեն պոնչոները ձեռքներին էին, երբ սևամորթն ասաց. 
-Մի բան եմ ուզում խնդրել քեզ, քանի դեռ չենք սկսել: Այս հանդիպման մեջ նույնքան քաջություն ու հմտություն ներդրիր, որքան յոթ տարի առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ սպանեցիր եղբորս: 
Թերևս առաջին անգամ նրանց երկխոսության ընթացքում Մարտին Ֆիերոն սևամորթի ձայնի մեջ ատելություն լսեց։ Նրա մեջ արյունը եռում էր: 
Սկսեցին։ Սուր պողպատե դանակը քերծեց և հետք թողեց սևամորթի դեմքին:
Կեսօրին մի ժամ էր մնացել, երբ կարծես դաշտը պատրաստվում էր ինչ-որ բան ասել։ Այն երբեք չի խոսում, կամ գուցե խոսում է անվերջ, իսկ մենք չենք հասկանում, կամ հասկանում ենք, բայց ասածն անթարգմանելի է, ինչպես երաժշտությունը… 
Իր մահճակալից Ռեկաբարենը տեսավ ավարտը: Հարվածեց և հետ քաշվեց սևամորթը՝ ընկնելով գետնին, կացնով հարվածեց Ֆիերոյի դեմքին։ Դանակով խորը հարված հասցրեց, որը թափանցեց փորը: Հետո մեկ այլ հարված, որը խանութպանը չկարողացավ լավ տեսնել։ Ֆիերոն էլ ոտքի չկանգնեց։ Անշարժ կանգնած՝ սևամորթը կարծես հետևում էր նրա ծանր տանջանքներին։ Նա խոտերի վրա մաքրեց արյունոտ դանակն ու դանդաղ քայլեց դեպի պանդոկը՝ առանց ետ նայելու։ Երբ իր արդարության գործն ավարտվեց, նա այժմ ոչ ոք էր: Նա էլ երկրի վրա գործ չուներ. մարդ էր սպանել։



[1] Բանաստեղծական-երաժշտական մրցույթ, որում, հերթափոխվելով կիթառով իմպրովիզ են անում նույն թեմայով երգելով՝ փորձելով գերազանցել մյուսին ինքնատիպությամբ և բանաստեղծական վարպետությամբ։


Թարգմանությունը՝ Սարգիս Շահինյանի
Խորհրդատու՝ Ռուզան Սարգսյան

0 մեկնաբանություն:

Post a Comment