Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 9, 2023

Ես անզեն եմ. Աթենագորաս պատրիարք

Պետք է դադարեցնել վարել ամենադժվար պատերազմը՝ պատերազմն ինքներս մեզ հետ։ 
Պետք է զինաթափենք ինքներս մեզ:

Ես մի քանի տարի կռվել եմ այս պատերազմում, սարսափելի էր։ Հիմա ես անզեն եմ: 
Ես այլևս ոչնչից չեմ վախենում, քանի որ «Սերը վանում է վախը»: 
Ես հանեցի իմ՝ «Ես եմ ճիշտը» զրահը՝ ուրիշներին մեղադրելով՝ ինձ արդարացնելու ցանկությունը։ 
Ես այլևս նախանձով կառչած իմ գանձերից՝ պահակ չեմ կանգնում դրանց։ 
Ես ընդունում եմ ամեն ինչ և կիսում եմ այն ​​ամենը, ինչ ունեմ։ 
Ես կապված չեմ իմ գաղափարներին ու ծրագրերին։ 
Եթե ​​ինձ առաջարկեն լավագույնը, ո՛չ, պարզապես լավը, ես առանց ափսոսանքի կընդունեմ։ 
Ես հրաժարվել եմ համեմատելուց։ 
Լավը, ճշմարիտը, իրականը, ինձ համար կլինի լավագույնը: 
Այդ պատճառով էլ ես այլևս չեմ վախենում: 
Երբ զինաթափես քեզ, հրաժարվես սեփական իշխանությունից, բացվես Աստվածամարդու առաջ, որ արարում է ամենայն նորը, այն ժամանակ Նա կջնջի վատ անցյալը և կտանի քեզ դեպի նոր ժամանակ, որտեղ ամեն ինչ հնարավոր է։


Թարգմանությունը՝ Յանա Խաչատրյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment