Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, November 2, 2021

Ֆեյսբուքի խելացի ակնոցը


Ֆեյսբուքը հինգշաբթի օրը ներկայացրեց իր առաջին խելացի ակնոցը՝ որպես քայլ դեպի իրենց իրականության միջավայրը ընդլայնող ակնոցները առաջարկելու նպատակը։

Սոցիալական մեդիայի այս հսկան վերջին ընկերությունն է, որը փորձել է տեսաակնոցը մտցնել առօրյա կյանք։ Ընկերությունը ներկայացրել է իր առաջին խելացի ակնոցը, որը հնարավորություն է տալիս լուսանկարելու, կարճ տեսանյութեր նկարելու ակնոցը դնողի տեսակետից ու հեշտությամբ դրանք հրապարակելու Ֆեյսբուքում, Ինստագրամում կամ WhatsApp-ում։ Օգտագործողները նաև կարող են երգեր լսել, ինչպես նաև զանգեր կատարել։ 
Ըստ Ֆեյսբուքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի՝ Ֆեյսբուքն ուզում էր իր տեսակի մեջ ամենալավ ակնոցը ստեղծել, ուստի օգտագործեց հանրահայտ Ռեյ-Բենի շրջանակները։ Ցուկերբերգը հավելել է, որ օգտատերերը այլևս ստիպված չեն լինի ընտրել սարքի կամ շրջակա աշխարհի հետ շփվելու միջև։

Գուգլը ներկայացրել էր իր Գուգլ ակնոցը 2013 թվականին, սակայն նրանք դադարեցրին արտադրությունը 2015 թվականին։ Ահա թե ինչու Ֆեյսբուքը համագործակցեց Ռեյ-Բենի հետ, որպեսզի իր մոդելը ավելի նորաձև դարձնի և անդրադառնա անվտանգության միջոցառումներին՝ ներառելով լեդ լույսերը, որոնք միանում են, երբ ակնոցը նկարում է։

թարգմանությունը՝ Վիգեն Հովակիմյանի
Խորհրդակու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment